Փաշինյանի ընդդիմախոսները երկրորդ գիշերն են անցկացրել վրանային ճամբարում՝ խորհրդարանի շենքի մոտ. «ՌԻԱ Նովոստի»-ի անդրադարձը (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները երկրորդ գիշերն են անցկացրել վրանային ճամբարում՝ Երևանում խորհրդարանի շենքի մոտ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը:
«Երկու-երեք տասնյակ մարդիկ գիշերել են ճամբարում: Նրանք «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել են որ գիշերն անցել է հանգիստ, նրանք տաքացել են կրակի մոտ, այժմ մաքրում են տարածքը: Համախոհները նրանց նախաճաշ են բերել:
Կեսօրին ընդդիմության հերթական հանրահավաքը կլինի այս վայրում:
Ճամբարի մուտքերն արգելափակվել են ոստիկանության կողմից, խորհրդարանի ցանկապատի երկայնքով շարվել են իրավապահների մի շղթա»,-նշել է գործակալությունը`կից տեսանյութ հրապարակելով: