Ընդդիմադիրները գիշերել են ԱԺ-ի դարպասների մոտ․ Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ (տեսանյութ)
«Հայրենիքի փրկության շարժման» աջակիցները գիշերն անցկացրել են Երևանի Բաղրամյան պողոտայում, որը փակել էին երեկ։ Ազատության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո ընդդիմադիրներ երթով շարժվել էին Բաղրամյան պողոտա, որտեղ վրաններ են տեղադրել։