Ճապոնացիները ստեղծել են ծերացումը կանխող դեղամիջոց. այն կլինիկական փորձարկման փուլում է
Ճապոնացի գիտնականները ծերության դեմ պայքարող դեղամիջոց են ստեղծել, հայտնում է mk.ru կայքը։
Նրանք պարզել են, թե ինչպես կանխել ծերացումը և երիտասարդացնել մարմինը: Դեղամիջոցի նախատիպն արդեն կլինիկական փորձարկումների փուլում է:
Դեղամիջոցը թույլ կտա ազատվել մարմնի «ծերացող» բջիջներից և արգելակել տարիքային հիվանդությունների զարգացումը:
Ըստ Տոկիոյի համալսարանի բժշկության գիտական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Նաքանիշիի, դեղամիջոցը կարող է մեծ շուկա դուրս գալ 5-10 տարուց: Եթե ամեն ինչ հաջող ստացվի, ապա մարդիկ հնարավորություն կունենան առողջ ապրել մինչև 100 տարեկան: