«Երկիր Նաիրի». Վարդան Պետրոսյանի ռեփ կատարումը՝ նվիրված հերոս զինվորներին. (տեսանյութ)
Դերասան Վարդան Պետրոսյանն իր համար անսովոր ձևաչափում է ներկայացել՝ ռեփ կատարումով։ Արցախյան երկրորդ պատերազմն ու դրան հաջորդած, դեռ շարունակվող իրադարձությունները ստիպել են դերասանին մտքերն ու ապրումները խտացնել մոտ երեք րոպեում։
«Ռեպով ձեզ եմ ներկայացնում իմ մտորումները մեր այսօրվա կյանքի, իրադարձությունների մասին։ Տեքստը գրել եմ Մոցարտի Ռեքվիեմի երաժշտության վրա»,- գրել է դերասանը։