Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 26-ին, կազմել է 518.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.10 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 628.49 դրամ (նվազել է 0.90 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 707.79 դրամ (աճել է 0.81 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.86 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 427.14 դրամ, ոսկի՝ 30,939.66 դրամ, պլատին՝ 18,478.65 դրամ: