Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զոհերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի արտգործնախարար Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի Crocus-ում տեղի ունեցածի բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն. Պուտին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ամաչում են մարդամեջ դուրս գան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House Մարիա Կարապետյանին «հուշումներով» ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը
Հարցում

Նախիջևանյան ուղին չպետք է միտված լինի նրան, որ Սյունիքը կոմունիկացիաների առումով ստանա լուսանցքային կարգավիճակ. սա չի բխում Հայաստանի ու Իրանի շահերից

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում, այցի օրերին՝ հունվարի 22-26-ը, նա Իրանի գործընկերների հետ քննարկելու է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադարձավ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը միտված հեռանկարներին և այդ համատեքստում երկկողմ քաղաքական հարաբերություններին, նշեց, որ հունվարի 1-ից այլևս թուրքական ապրանքների մուտքը Հայաստան արգելվել է և փորձ է կատարվում դրանց բացը լրացնել իրանական ապրանքներով։

«Իրականում, որքանով կարելի է ենթադրել, այդ այցը միտված է Իրանի հետ ստեղծելու տնտեսական համագործակցության որոշակի տիրույթ այն ոլորտում, որտեղ մեր երկրում հիմնականում գերակայում էին թուրքական ապրանքները։ Չգիտեմ, որքանով կհաջողվի այդ այցը, սակայն դատելով ներկա իշխանությունների որդեգրած քաղաքականությունից, հիմնական խնդիրը կարծես թե ոչ թե հարցերի լուծումն է, այլ հարցերի լուծման պատրանք ստեղծելը»,- նշեց Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն Իրանի հետ աշխատելու տնտեսական լայն դաշտ ունի, և դա չի սահմանափակվում միայն առևտրային հարաբերություններով կամ թուրքական ապրանքներն իրանականով փոխարինելու հանգամանքով։

«Խոսքը վերաբերում է ավելի հեռագնա ծրագրերին։ Ես շատ կցանկանայի, որ խոսվեր Մեղրու ազատ տնտեսական գոտու մասին, դրա մասին բացարձակ լռություն է հայկական կողմում։ Այն չափազանց կարևոր է, հաշվի առնելով ոչ միայն տնտեսական կողմը, այլև դրա նշանակությունը քաղաքական իմաստով, հաշվի առնելով նաև Սյունիքի շուրջ ընթացող վերջին զարգացումները։

Ուստի, եթե խոսքը վերաբերում է հայ-իրանական տնտեսական հարաբերություններին, ապա այստեղ կան առաջնահերթություններ, որոնցից մեկը պետք է լինի հաղորդակցության ուղիների զարգացումը Սյունիքի տարածաշրջանում։ Խոսքը վերաբերում է Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությանը։ Առաջնահերթություններից հաջորդը վերաբերում է էներգետիկ ոլորտին, այդ ոլորտում պետք է կրկին զարգացնենք հարաբերությունները, այդ առաջնահերթությունների թվում է նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտին։ Հիմա որքանով են այս առաջնահերթությունները գիտակցվում և տեղ գտնում այսօր իրենց իշխանություն համարողների օրակարգում՝ դժվար է ասել»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը։

Հարցին՝ հունվարի 11-ին արդեն ստորագրվել է եռակողմ փաստաթուղթ ճանապարհների ապաշրջափակման մասին, հիմա իրատեսակա՞ն է, որ Հայաստանը կարող է կյանքի կոչել հայ-իրանական երկաթգծի վերաբերյալ ծրագիրը, հույսը չդնելով Նախիջևանի երկաթգծի վրա, Վարդան Ոսկանյանը պատասխանեց, որ դրա մասին վերջին երեք տարիների ընթացքում որևէ անգամ իշխանությունների կողմից խոսք չի հնչել։

«Սա դուրս է մնացել մեր քարոզչական օրակարգից, և կարծում եմ՝ այս պայմաներում, այս իշխանությունների օրոք նման հեռագնա ծրագրերի մասին խոսելը տեղին չի լինի, որովհետև, ըստ էության, նրանք ապրում են այսօրեական ռեժիմով, որը ցավալի է, բայց փաստ է։ Հետևաբար՝ կարծում եմ՝ այս ծրագիրն օրակարգից դուրս է եկել։ Ինչ վերաբերում է հաղորդակցության ուղիների բացմանը, ապա այստեղ կան Իրանի հետ չափազանց կարևոր անելիքներ։ Իրանական կողմի հետ պետք է հստակորեն սահմանենք կարևոր օրակարգ, դա Սյունիքի տարածաշրջանի արդիականության պահպանումն է հայ-իրանական տնտեսական, քաղաքական բոլոր տիպի հարաբերություններում։ Նախիջևանյան ուղին չպետք է միտված լինի նրան, որ Սյունիքը կոմունիկացիաների առումով ստանա լուսանցքային կարգավիճակ, ինչը չի բխում Հայաստանի ու Իրանի շահերից։ Ուստի երկկողմ օրակարգի շրջանակներում այս խնդիրը պետք է հստակորեն արծարծվի։ Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից այդ խնդիրների լուծման ունակություններին կամ օրակարգը պահելուն, ապա անկեղծ չեմ հավատում, որ դա նրանք կանեն, բնական է, որ այս բոլոր օրակարգերը պետք է թարմացվեն»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan