Մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ է անցկացվում
Ընդդիմության ներկայացուցիչները երկրորդ շաբաթն է՝ անհնազանդության ավտոերթ են անցկացնում մայրաքաղաքում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Քաղաքացիներն ավտոմեքենաներին փակցրել էին եռագույններ, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի լուսանկարները՝ «դավաճան» մակագրությամբ։
Նախորդ անհնազանդության ակցիան ավարտվեց հանրապետության հրապարակում։ Ավարտին մեկ քաղաքացի էր բերման ենթարկվել: