Քաղաքացիները ծաղրում են էկոնոմիկայի նախարարի գրառումն իր օգնականի՝ հունվարի 28-ին աշխատել պատրաստվելու վերաբերյալ
Քաղաքացիները ֆեյսբուքյան գրառումներով ծաղրում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գրառումն, այն մասին, թե իր օգնականը հունվարի 28-ին, անկախ ոչ աշխատանքային լինելոց, որոշել է աշխատել նախարարի հետ այդ օրը:
«Շեֆդ նենց արեց, որ կարա արդեն աշխատանքային օր էլ լինի։ Հա, մայիսի 9-ն էլ՝ վրադիր»,- արձագանքելով նախարարի գրառմանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
«- Պարոն Մելիքյան, - ասաց այսօր օգնականս։
- Հա՛ ջան, - ասացի ես...»,- արձագանքելով՝ ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Էկոնոմիկայի նախարարին գովազդող չկա, ու նա է զբաղվում իր PR-ով: Շատ «էկոնոմիչնի» տղա է «menu.am» նախարարը...»,- այսպիսի գրառում էլ քաղաքագետ Գագիկ Համբարյանն է կատարել:
Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ, անդրադառնալով նախարարի գրառմանը, գրել է․ «Դեբիլների ապստամբություն... Մենյուն ա, Մոգոն ա, ես տենց էլ չիմացա, բայց օգնականը իրեն մեծատառով ա դիմում ․..»։