Այսօր՝ 07 մարտի 2021թ., 00:00
Հայաստանի և ողջ հայ ազգի համար ճակատագրական այս օրերից կախված է ողջ ապագան.Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն Վաղը՝ մարտի 8-ին, ժամը 16:00-ին, ձեզ հրավիրում ենք Բաղրամյան, որտեղից ավտոբուսներով կշարժվենք դեպի Եռաբլուր Հենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում Ադրբեջանցիները հայկական պետհամարանիշով մեքենաներով շրջում են Սյունիքի մարզկենտրոն Կապանում, տեսանկարահանում են շենքերն ու մարդկանց ԱՄՆ-ը մշտապես լկտիաբար խառնվում է այլ երկրների ներքին գործերին Վերջին և մահաբեր հարվածը Նիկոլն ինքն իրեն հասցրեց մարտի 1-ին. Միքայել Մինասյան Լևանդովսկին 20 գոլ է խփել Բորուսիա Դ.-ին. պատմության մեջ՝ բոլորից շատ Յուվենտուսը ցանկանում է գնել Մորատայի ամբողջական տրանսֆերը Այն, որ այս արատավոր երևույթները տեղի են ունեցել 2018թ., չի նշանակում, թե նույնը պետք է անել հիմա. ՄԻՊ-ը դատապարտում է Հասել ենք մի հանգրվանի, որտեղ ոլորտային բարեփոխումները, զարգացումը, կյանքի բնականոն ընթացքը մեկ հրամայական ունեն՝ իշխանության անհապաղ հեռացում Անդրանիկ Մակարյանից բացի որպես մեղադրյալ է ներգրավվել նաև զորամասի հրամանատարը. Անհետ կորած զինվորի մայրը հարցաքննության ժամանակ փաստեր է ներկայացրել Միքայել Մինասյան. Այն, ինչ այսօր անում է Նիկոլը Հայաստանի հետ, մեզ վերածում է Թուրքիայի վիլայեթի Ես ավելի քան վստահ եմ, որ Արցախի հանձնումը եղել է նախապես պայմանավորված պարտություն Սյունիքի մարզում ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն Ես չեմ ուզում, որ նիկոլիզմի դեմ պայքարողները նմանվեն իմքայլականներին. Զզվելով մենք չպետք է դառնանք զզվելի Օրվա հանդիպումների անոնս Գողակնները հրաժարվել են Փաշինյանի մարտի 1-ի հանրահավքին մարդ բերել. Շիշ բռնողն ու Անդրանիկ Քոչարյանը որոշել են խելքի բերել Բաղրամյան պողոտայում դանակով զինված քաղաքացին մտել է վրան ԳՇ պետը մնալու է իր պաշտոնին. Նիկոլ Փաշինյանը սարսափած է. Գեղամ Նազարյան Համբերել հնարավոր չէ, մեր աչքի առջև մահանում է մեր պետությունը, մեր ազգը. Մանուկյան «Աստծուն ուղղված ամենամեծ վիրավորանքը մերձավորի նկատմամբ ատելությունն է»․ Հռոմի պապ «Հետաքրքիր է` էլ ի՞նչ պետք է անի Փաշինյանը, որպեսզի իր կողմնակիցները դադարեն աջակցել իրեն. գուցե, թուրքական անձնագի՞ր ստանա». ռուս փորձագետ Ոստիկանության գնդապետ Արթուր Խառատյանը սատարում է ԳՇ-ին և պահանջում Փաշինյանի հրաժարականը Նախագահ Արմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել «AZERBAIJAN». «Տավուշի Պառավաքար գյուղի գյուղացու վարորդական վկայականն է․ նոր է ստացել Իջևանից» Գլխավոր դավաճանի կողքին կա գլխավոր վախկոտը՝ Արմեն Սարգսյանը․ Աննա Մկրտչյան ԳՇ հայտարարությունն ամենաշատը քննադատել են Թուրքիան ու մեր կառավարությունը. Ռուբեն Մելքոնյան. (տեսանյութ) Եթե բանակը ռեալ գործողությունների չդիմի, իշխանությունը նրանց դեմ գործողությունների կդիմի․ Թաթուլ Պետրոսյան Հանրապետության նախագահը մինչև մարտի 9-ը իրավունք ունի ՍԴ դիմելու. Արա Զոհրաբյան (տեսանյութ) Հանգուցալուծումը լինելու է քաղաքական. Բագրատ Եսայան Մենք կանգնած ենք մի կազուսի առջև, որտեղ ցանկացած մեկնաբանություն ի օգուտ ԳՇ պետի է. իրավապաշտպան Գործող իշխանությունն ի վիճակի չէ կառավարել մեր երկիրը. Արթուր Վանեցյան Էդմոն Մարուքյանը եւ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են. մանրամասներ Եթե շարունակվի այս անգործությունը, ապա մեզ սպառնում է Սյունիքի հայաթափում ու նույնիսկ կորուստ. Օսկանյան Մենք՝ սպաներս կանգնած ենք հրամանատարության կողքին․ զինվորական (տեսանյութ) Եթե բանակ չենք ունեցել, ո՞վ էր կռվում թուրքի դեմ․ ես այս երկրապահների փոխարեն ամոթ զգացի․ զինվորական (տեսանյութ) «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը․ (տեսանյութ) Երկրի թիվ մեկ զինվորականին աշխատանքից ազատելը փլավ ուտել չէ. դա ոչ Նիկոլի թերթոնն է, ոչ դուքյանը. Արման Սաղաթելյան Բանակը քանդեցին վերջին 3 տարվա ընթացքում. Իգոր Սարգսյան Այսօր ձեռնոց է նետված զինված ուժերին. Գեներալ Հենրիկ Մուրադյան ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ Որպես զինվորական սատարում եմ Գլխավոր շտաբի պետին և շտաբի ողջ սպայական կազմին․ Նորատ Տեր-Գրիգորյանց Գնաճն ահագնանում է Մենք պատերազմը նաեւ պարտվել ենք, որ հակաօդային պաշտպանություն չենք ունեցել. Արցախի օդը եղել է բաց Հայրենիքի կորուստները որպես խաղաղության երաշխիք ներկայացնողները պարզամիտ դավաճաններ են Ձվերով ու ծիծակներով ակցիա՝ իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի տան մոտ. (տեսանյութ) Մարտի 7-ին հանդիսավոր կերպով կբարձրացվի հայկական եռագույնը. բոլորը հրավիրվում են Շուռնուխ «Բոլորին ուղարկելու եմ գրողի ծոցը». Փաշինյանը բավականին նյարդային է ընդունել դիպկորպուսի «դեմարշը» Թշնամական հորդա՞ն է ներխուժել Հայաստան Ահա և քեզ ազատ, անկախ ՉՀայաստան Բա այ ոչնչություններ մի մեքենա էլ չունեիք՞՞ որ Վազգենի արձանը Շուշիում չթողնեիք գազանների ձեռքը Ներկա քաղաքական գործիչները միևնույն է չեն հասնի Նախագահ Քոչարյանի անհասանելի բարձրունքին Հայաստանը շուտով կունենա ջրի խնդիր. (տեսանյութ) Լուլու, գիտե՞ս քանի հայուհիներ ժայռերից վար նետվեցին, քանիսն էլ զենք առան ձեռքներին, որովհետև իրենք խոնարհվող չէին, խոնարհող էին Վահե Հովհաննիսյան. Ալիևը Հայաստանին այլընտրանք չի թողնում Ժամը 13։00-ինՊՆ-ի մոտ բոլորս, ով «բանակ» լսելիս ասում է «ես եմ» Փաշինյանի քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին Ինչի՞ համար են «տրանսպորտային» ծախսերը. «գեղեցիկ» սխեմա են մտածել Նոր փոփոխություն իշխանության կողմից. նպատակը նախկինների դրամական հոսքերին հետեւելն ու բռնագանձելն է 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը. ո՞րն է իրականությունը Ներդրումային իմիտացիա. տնտեսությունը «փրկելու» ֆոն ստեղծելու նպատակով իշխանությունները մի մեխանիզմ են մշակել Հայկ Մարությանի անգործության հետեւանքը. տասներկու հազար երեխա մանկապարտեզ չի կարողանում ընդունվել Օնիկ Գասպարյանի տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ինչ նպատակով նա չի պահանջել Փաշինյանի հրաժարականը Դուք չէիք պայքարում, որ մի խումբ մարդիկ գան՝ թուրքին զիջեն ձեր հայրենիքը. սխալն ուղղելու ժամանակն է․ Սաղաթելյան (տեսանյութ) Մի հապաղեք, գործեք. Գործեք հանուն ձեր և մեր երեխաների ապագայի. Արա Վարդանյանը՝ Օնիկ Գասպարյանին Բանակի ղեկավարությունը, ԳՇ պետը հանրությանը պետք է ներկայացնեին, որոնք են գլխավոր պատճառները. Սեյրան Օհանյան Բաղրամյան պողոտայում տեղադրվեց առաջին վրանը այն մարդկանց համար, որոնք ոչ մի կապ չունեն որեւէ քաղաքական կուսակցության հետ Երեւանի թիվ 16 դպրոցի «ամենաամուր պատը» (տեսանյութ) Նիկոլը չի հասցնում պաշտոնյաներ նշանակի. հետեւից նոր հրաժարականների շքերթ է սկսում․ Արտակ Զաքարյան Ինքնությունը չպարզված զոհվածների մասունքները կամփոփվեն «Եղբայրական գերեզմանում» Փաշինյանն օրենքից դուրս է գործում. բանակը լրիվ իրավասու է ուղղակի գալ, մտնել մայրաքաղաք ու կարգուկանոն հաստատել. Գառնիկ Իսագուլյան. (տեսանյութ) Պատերազմից չվերադարձած սաների համար դպրոցում անկյուն է բացվել, որը փայփայում են սրբավայրի պես (տեսանյութ) Արմեն Սարգսյանը ձեռք է առնում մի ամբողջ շարժում Բանակը պետք է մտնի քաղաք, եթե ժողովրդի դեմ ուժ կիրառեն. հանրության մեծ մասը բանակի կողքին է (տեսանյութ) Եթե Օնիկ Գասպարյանն ու հրամանատարները չձերբակալեն Նիկոլին, ապա վերջինս նրանց «կաշին կքերթի». Միհրանյան. (տեսանյութ) Արցախում քրեական գործ է հարուցվել Սահմանադրական կարգի տապալման հիմքով. մեղադրանք կարող է առաջադրվել Նիկոլ Փաշինյանին. (տեսանյութ) Սրանցից մի քանիսը էսօր սրտատրոփ սպասում են Նախագահ Քոչարյանի վերադարձին ԳՇ-ն անելիք ունի, պետք է գնա մինչև վերջ. Սերոբ Գասպարյան. (տեսանյութ) Այս իշխանության նպատակները չեն համընկնում մեր պետության շահերի հետ. Կարեն Բեքարյան (տեսանյութ)
Հարցում

Exclusive. Արթուր Աբրահամը հայտարարեց կարիերան ավարտելու մասին

Պաշտոնապես հայտարարում եմ, որ ավարտել եմ բռնցքամարտիկի կարիերան։ Այլեւս չեմ ցանկանում մենամարտել, այժմ ուզում եմ իմ ժամանակն անցկացնել երեխաներիս, ընտանիքիս, ծնողներիս հետ։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը: Գերմանիայում բնակվող 40-ամյա բռնցքամարտիկն այս օրերին ընտանիքի հետ Երեւանում է։ Նա տեւական ժամանակ բացակայում է ռինգից։ Մարզիկի կարիերան ավարտելու մասին պաշտոնական հայտարարություն դեռեւս չէր արել։ NEWS.am Sport-ի հետ զրույցում Արթուր Աբրահամը պաշտոնապես հայտարարեց, որ այլեւս չի մենամարտելու։

Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է 2019-ի ապրիլի 28-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում, որտեղ հաղթել էր դանիացի Պատրիկ Նիլսենին: Գերմանիայում բնակվող հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 53 մենամարտերում տարել է 47 հաղթանակ և կրել 6 պարտություն:

Արթուր, երկար ժամանակ չես մենամարտում։ Մարզական կարիերադ ավարտելու մասին պաշտոնապես չես հայտարարել։ Սա դադա՞ր է, թե՞ ավարտել ես կարիերադ։

Չեմ հայտարարել իմ կարիերան ավարտելու մասին, բայց ինքս ավարտած եմ համարում։ Հաջորդ ամիս դառնում եմ 41 տարեկան եւ արդեն ավարտելու ժամանակն է։ Կարծում եմ՝ ես որոշ չափով հասել եմ իմ հաջողություններին։ Հերիք է։ Այլեւս չեմ ցանկանում մենամարտել։ Ուզում եմ ժամանակս երեխաներիս նվիրել, լինել ընտանիքիս, ծնողներիս, ընկերներիս ու բարեկամներիս հետ։ 35 տարի իմ կյանքն անցել է մարզումների մեջ։ Տարվա 6-7 ամիսը ես եղել եմ հավաքների վայրում. այդպես 35 տարի։ Տանը գրեթե չեմ եղել։ Հիմա ուզում եմ մի քիչ տանը մնալ, ապրել առանց օրակարգի։ Առաջ օրս դասավորվում էր այսպես՝ առավոտյան մարզումներ ժամը 7-ին, ապա 10-ին, հետո 17։30-ին ու այդպես ամեն օր։ Հիմա ամեն ինչ այլ է՝ մարզվում ես, երբ ուզում ես ու որքան ուզում ես։

Երբ երեխաներ ես ունենում, ուզում ես անընդհատ նրանց հետ լինել։ Մեր՝ մարզիկներիս կյանքն այլ է՝ 10-12 քմ տարածքով սենյակ, մարզումներ, լոգանք, սնվել, քնել-հանգստանալ, նորից մարզում, լոգանք, դարձյալ սնվել... այդպես ամբողջ օրդ։ Այս օրակագով ես ապրել եմ տարիներ։

Եթե նորից սկսեիր մարզական ուղիդ, այս նո՞ւյնը կանցնեիր։

Իհարկե, մեծ հաճույքով։ Մարզիկի կյանքը դժվար է, շատ ես արյուն ու քրտինք կորցնում, կոտրվածքներ ես ունենում։ Ոչինչ հեշտ չի տրվում։ Երբ ամենաբարձրունքին ես հասնում, հասկանում ես՝ ինչ ես արել, ինչի ես հասել, երբ գիտակցում ես, որ այդ բարձրունքին աշխարհում քիչ մարդիկ են կարողանում հասնել, այդ դժվարություններն այլեւս աչքիդ չեն երեւում։

Այսինքն՝ կարող ենք այժմ պաշտոնապես հայտարարել, որ Արթուր Աբրահամն ավարտել է մարզիկի կարիերան։

Իհարկե, այո կարող ենք։

Հնարավո՞ր է՝ քեզ մի օր տեսնենք մարզիչի կարգավիճակում։

Ոչ, չեմ ցանկանում մարզիչ լինել։ Գուցե մենեջեր դառնամ, բայց ոչ մարզիչ։ Եթե մարզիկը 6-7 ամիս տանը չի լինում, մարզիչը 8-9 ամիս է բացակայում։ Մարզիչի կարգավիճակը շատ ավելի դժվար է։ Ես գնում եմ հավաքների, մենամարտս անցկացնում եմ ու գնում 2-3 շաբաթ հանգստանալու։ Մարզիչը գնում է հերթական մարզիկի հետ հավաքների, որը պատրաստվում է մենամարտի։ Մարզիչ լինելը մեծ աշխատանք է, որը շատերը թերագնահատում են։ Մարզիչը կատարում է ուժեղ աշխատանք՝ ֆիզիկական, հոգեբանական, մարդկային վերաբերմունքով։

Լավագույն մարզիկը կարո՞ղ է լավագույն մարզիչ դառնալ։

Քիչ են այդ դեպքերը։ Իմ մարզիչը լավ մարզիկ չի եղել, աշխարհի չեմպիոն չի եղել, բայց նա հզոր մարզիչ է։ Օրինակ՝ գուցե Մեյվեզերը լինի լավ մարզիչ։ Հազվադեպ է լինում, որ բարձրակարգ, աշխարհի չեմպիոն մարզիկները լավ մարզիչներ են դառնում։ Շատ քիչ են դեպքերը։

Այս շրջանում ինչո՞վ ես զբաղվում։

Իմ անձնական հարցերով, գործերով եմ զբաղվում։ Սպորտից դուրս իմ աշխատանքներ եմ կատարում, որը ստեղծել եմ մարզական կարիերայից հետո զբաղվելու համար։ Սպորտային առումով մարզվում եմ օրական մեկ անգամ, որպեսզի պահպանեմ ֆիզիկական վիճակս։

Նախատեսում էիր բռնցքամարտի դպրոց հիմնել Չարբախում։ Ի՞նչ փուլում է։

Դպրոցի հողն արդեն գնել ենք։ Այս տարի կսկսենք շինարարական աշխատանքները։ Կառուցելու ենք հիմնովին նոր դպրոց, որը լինելու է ոչ միայն բռնցքամարտի, այլեւ՝ արվեստի։

Արթուր, դու Հայաստանում ամենաքննարկվող մարզիկներից մեկն ես, ում հետ կապված ցանկացած տեղեկություն հասարակության կողմից բուռն արձագանքի է արժանանում։ Հնարավո՞ր է մի օր քեզ տեսնենք քաղաքական դաշտում։

Ոչ, հնարավոր չէ։ Երբեք չպետք է ասես երբեք, բայց 99,9 տոկոսով՝ ոչ, որովհետեւ ես ուզում եմ իմ ընտանիքին նվիրվել։ Նշեցի, որ 35 տարի ապրել եմ մի սենյակի մեջ, չորս պատերի արանքում ու միայն հավաքներով, մարզումներով։ Հիմա ազատ ապրելու ժամանակն է։ Եթե ուզում ես լավ քաղաքական գործիչ լինել, ուրեմն ճանապարհ պետք է անցնես, ամեն մի մանրուք իմանաս։ Եթե լինել քաղաքական գործիչ, ուրեմն լավ գործիչ պետք է լինել, իսկ դրա համար ժամանակ է պետք։ Ես քաղաքական դաշտում ճանապարհ չունեմ անցած, այդ պատճառով էլ ասում եմ՝ ոչ։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan