Այսօր՝ 07 մարտի 2021թ., 00:00
Վաղը՝ մարտի 8-ին, ժամը 16:00-ին, ձեզ հրավիրում ենք Բաղրամյան, որտեղից ավտոբուսներով կշարժվենք դեպի Եռաբլուր Հենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում Ադրբեջանցիները հայկական պետհամարանիշով մեքենաներով շրջում են Սյունիքի մարզկենտրոն Կապանում, տեսանկարահանում են շենքերն ու մարդկանց ԱՄՆ-ը մշտապես լկտիաբար խառնվում է այլ երկրների ներքին գործերին Վերջին և մահաբեր հարվածը Նիկոլն ինքն իրեն հասցրեց մարտի 1-ին. Միքայել Մինասյան Լևանդովսկին 20 գոլ է խփել Բորուսիա Դ.-ին. պատմության մեջ՝ բոլորից շատ Յուվենտուսը ցանկանում է գնել Մորատայի ամբողջական տրանսֆերը Այն, որ այս արատավոր երևույթները տեղի են ունեցել 2018թ., չի նշանակում, թե նույնը պետք է անել հիմա. ՄԻՊ-ը դատապարտում է Հասել ենք մի հանգրվանի, որտեղ ոլորտային բարեփոխումները, զարգացումը, կյանքի բնականոն ընթացքը մեկ հրամայական ունեն՝ իշխանության անհապաղ հեռացում Անդրանիկ Մակարյանից բացի որպես մեղադրյալ է ներգրավվել նաև զորամասի հրամանատարը. Անհետ կորած զինվորի մայրը հարցաքննության ժամանակ փաստեր է ներկայացրել Միքայել Մինասյան. Այն, ինչ այսօր անում է Նիկոլը Հայաստանի հետ, մեզ վերածում է Թուրքիայի վիլայեթի Ես ավելի քան վստահ եմ, որ Արցախի հանձնումը եղել է նախապես պայմանավորված պարտություն Սյունիքի մարզում ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն Ես չեմ ուզում, որ նիկոլիզմի դեմ պայքարողները նմանվեն իմքայլականներին. Զզվելով մենք չպետք է դառնանք զզվելի Օրվա հանդիպումների անոնս Գողակնները հրաժարվել են Փաշինյանի մարտի 1-ի հանրահավքին մարդ բերել. Շիշ բռնողն ու Անդրանիկ Քոչարյանը որոշել են խելքի բերել Բաղրամյան պողոտայում դանակով զինված քաղաքացին մտել է վրան ԳՇ պետը մնալու է իր պաշտոնին. Նիկոլ Փաշինյանը սարսափած է. Գեղամ Նազարյան Համբերել հնարավոր չէ, մեր աչքի առջև մահանում է մեր պետությունը, մեր ազգը. Մանուկյան «Աստծուն ուղղված ամենամեծ վիրավորանքը մերձավորի նկատմամբ ատելությունն է»․ Հռոմի պապ «Հետաքրքիր է` էլ ի՞նչ պետք է անի Փաշինյանը, որպեսզի իր կողմնակիցները դադարեն աջակցել իրեն. գուցե, թուրքական անձնագի՞ր ստանա». ռուս փորձագետ Ոստիկանության գնդապետ Արթուր Խառատյանը սատարում է ԳՇ-ին և պահանջում Փաշինյանի հրաժարականը Նախագահ Արմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել «AZERBAIJAN». «Տավուշի Պառավաքար գյուղի գյուղացու վարորդական վկայականն է․ նոր է ստացել Իջևանից» Գլխավոր դավաճանի կողքին կա գլխավոր վախկոտը՝ Արմեն Սարգսյանը․ Աննա Մկրտչյան ԳՇ հայտարարությունն ամենաշատը քննադատել են Թուրքիան ու մեր կառավարությունը. Ռուբեն Մելքոնյան. (տեսանյութ) Եթե բանակը ռեալ գործողությունների չդիմի, իշխանությունը նրանց դեմ գործողությունների կդիմի․ Թաթուլ Պետրոսյան Հանրապետության նախագահը մինչև մարտի 9-ը իրավունք ունի ՍԴ դիմելու. Արա Զոհրաբյան (տեսանյութ) Հանգուցալուծումը լինելու է քաղաքական. Բագրատ Եսայան Մենք կանգնած ենք մի կազուսի առջև, որտեղ ցանկացած մեկնաբանություն ի օգուտ ԳՇ պետի է. իրավապաշտպան Գործող իշխանությունն ի վիճակի չէ կառավարել մեր երկիրը. Արթուր Վանեցյան Էդմոն Մարուքյանը եւ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են. մանրամասներ Եթե շարունակվի այս անգործությունը, ապա մեզ սպառնում է Սյունիքի հայաթափում ու նույնիսկ կորուստ. Օսկանյան Մենք՝ սպաներս կանգնած ենք հրամանատարության կողքին․ զինվորական (տեսանյութ) Եթե բանակ չենք ունեցել, ո՞վ էր կռվում թուրքի դեմ․ ես այս երկրապահների փոխարեն ամոթ զգացի․ զինվորական (տեսանյութ) «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը․ (տեսանյութ) Երկրի թիվ մեկ զինվորականին աշխատանքից ազատելը փլավ ուտել չէ. դա ոչ Նիկոլի թերթոնն է, ոչ դուքյանը. Արման Սաղաթելյան Բանակը քանդեցին վերջին 3 տարվա ընթացքում. Իգոր Սարգսյան Այսօր ձեռնոց է նետված զինված ուժերին. Գեներալ Հենրիկ Մուրադյան ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ Որպես զինվորական սատարում եմ Գլխավոր շտաբի պետին և շտաբի ողջ սպայական կազմին․ Նորատ Տեր-Գրիգորյանց Գնաճն ահագնանում է Մենք պատերազմը նաեւ պարտվել ենք, որ հակաօդային պաշտպանություն չենք ունեցել. Արցախի օդը եղել է բաց Հայրենիքի կորուստները որպես խաղաղության երաշխիք ներկայացնողները պարզամիտ դավաճաններ են Ձվերով ու ծիծակներով ակցիա՝ իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի տան մոտ. (տեսանյութ) Մարտի 7-ին հանդիսավոր կերպով կբարձրացվի հայկական եռագույնը. բոլորը հրավիրվում են Շուռնուխ «Բոլորին ուղարկելու եմ գրողի ծոցը». Փաշինյանը բավականին նյարդային է ընդունել դիպկորպուսի «դեմարշը» Թշնամական հորդա՞ն է ներխուժել Հայաստան Ահա և քեզ ազատ, անկախ ՉՀայաստան Բա այ ոչնչություններ մի մեքենա էլ չունեիք՞՞ որ Վազգենի արձանը Շուշիում չթողնեիք գազանների ձեռքը Ներկա քաղաքական գործիչները միևնույն է չեն հասնի Նախագահ Քոչարյանի անհասանելի բարձրունքին Հայաստանը շուտով կունենա ջրի խնդիր. (տեսանյութ) Լուլու, գիտե՞ս քանի հայուհիներ ժայռերից վար նետվեցին, քանիսն էլ զենք առան ձեռքներին, որովհետև իրենք խոնարհվող չէին, խոնարհող էին Վահե Հովհաննիսյան. Ալիևը Հայաստանին այլընտրանք չի թողնում Ժամը 13։00-ինՊՆ-ի մոտ բոլորս, ով «բանակ» լսելիս ասում է «ես եմ» Փաշինյանի քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին Ինչի՞ համար են «տրանսպորտային» ծախսերը. «գեղեցիկ» սխեմա են մտածել Նոր փոփոխություն իշխանության կողմից. նպատակը նախկինների դրամական հոսքերին հետեւելն ու բռնագանձելն է 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը. ո՞րն է իրականությունը Ներդրումային իմիտացիա. տնտեսությունը «փրկելու» ֆոն ստեղծելու նպատակով իշխանությունները մի մեխանիզմ են մշակել Հայկ Մարությանի անգործության հետեւանքը. տասներկու հազար երեխա մանկապարտեզ չի կարողանում ընդունվել Օնիկ Գասպարյանի տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ինչ նպատակով նա չի պահանջել Փաշինյանի հրաժարականը Դուք չէիք պայքարում, որ մի խումբ մարդիկ գան՝ թուրքին զիջեն ձեր հայրենիքը. սխալն ուղղելու ժամանակն է․ Սաղաթելյան (տեսանյութ) Մի հապաղեք, գործեք. Գործեք հանուն ձեր և մեր երեխաների ապագայի. Արա Վարդանյանը՝ Օնիկ Գասպարյանին Բանակի ղեկավարությունը, ԳՇ պետը հանրությանը պետք է ներկայացնեին, որոնք են գլխավոր պատճառները. Սեյրան Օհանյան Բաղրամյան պողոտայում տեղադրվեց առաջին վրանը այն մարդկանց համար, որոնք ոչ մի կապ չունեն որեւէ քաղաքական կուսակցության հետ Երեւանի թիվ 16 դպրոցի «ամենաամուր պատը» (տեսանյութ) Նիկոլը չի հասցնում պաշտոնյաներ նշանակի. հետեւից նոր հրաժարականների շքերթ է սկսում․ Արտակ Զաքարյան Ինքնությունը չպարզված զոհվածների մասունքները կամփոփվեն «Եղբայրական գերեզմանում» Փաշինյանն օրենքից դուրս է գործում. բանակը լրիվ իրավասու է ուղղակի գալ, մտնել մայրաքաղաք ու կարգուկանոն հաստատել. Գառնիկ Իսագուլյան. (տեսանյութ) Պատերազմից չվերադարձած սաների համար դպրոցում անկյուն է բացվել, որը փայփայում են սրբավայրի պես (տեսանյութ) Արմեն Սարգսյանը ձեռք է առնում մի ամբողջ շարժում Բանակը պետք է մտնի քաղաք, եթե ժողովրդի դեմ ուժ կիրառեն. հանրության մեծ մասը բանակի կողքին է (տեսանյութ) Եթե Օնիկ Գասպարյանն ու հրամանատարները չձերբակալեն Նիկոլին, ապա վերջինս նրանց «կաշին կքերթի». Միհրանյան. (տեսանյութ) Արցախում քրեական գործ է հարուցվել Սահմանադրական կարգի տապալման հիմքով. մեղադրանք կարող է առաջադրվել Նիկոլ Փաշինյանին. (տեսանյութ) Սրանցից մի քանիսը էսօր սրտատրոփ սպասում են Նախագահ Քոչարյանի վերադարձին ԳՇ-ն անելիք ունի, պետք է գնա մինչև վերջ. Սերոբ Գասպարյան. (տեսանյութ) Այս իշխանության նպատակները չեն համընկնում մեր պետության շահերի հետ. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Անցյալի և ներկայի միջև. Հայաստանում կայուն անկայունություն է. «Կոմերսանտ»-ի անդրադարձը
Հարցում

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարությունը՝ Մարալ Նաջարյանի և այլ գերիների վերաբերյալ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտարարություն է տարածել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանի և այլ գերիների վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է.

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հետեւանքով, ի թիվս այլնի, շարունակում է չլուծված մնալ Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներին ու նրանց իրավունքներին վերաբերող հարցերը։

2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարված ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարության 8-րդ կետով հստակ սահմանվում է, որ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»։

Չնայած նշվածի՝ Ադրբեջանում դեռեւս շարունակում են գերության մեջ մնալ ՀՀ քաղաքացիներ։ Ավելին, հրադադարի հայտարարության ստորագրումից հետո անգամ շարունակվում են գերեվարվել քաղաքացիական անձինք։ Նշված դեպքերից մեկով՝ նոյեմբերի 10-ին գերեվարվել է Մարալ Նաջարյանը, ով գտնվում է Բաքվի բանտում։ Ասվածը հաստատվել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։ Իր հերթին, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանում է գտնվում առնվազն 4 կին գերի։

Չնայած բոլոր գերիների վերադարձի կամ ազատ արձակման հրամայականին՝ բարձր մակարդակի բանակցություններում հանիրավի չի քննարկվում գերիների հարցը, եւ Փաշինյան-Պուտին-Ալիեւ ձեւաչափում մարդու իրավունքները շարունակվում են ստորադասվել ճանապարհային հանգույցների ապաշրջափակման խնդրին, ինչն ուղղակիորեն անընունելի է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման տեսանկյունից։

Հարկ է նկատել, որ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով կարգավորվում են պատերազմի ժամանակ գործող պատերազմի իրավունքը (jus in bello)։ Սա միջազգային իրավունքի այն ճյուղն է, որը ձգտում է սահմանափակել զինված ընդհարման ազդեցությունը՝ պաշտպանելով նաեւ այն անձանց, ովքեր չեն մասնակցում ռազմական գործողություններին։ Այս առումով՝ կարեւոր է ընդգծել 1949 թվականի օգոստոսի 12-ին ընդունված երկու՝ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնեւի երրորդ կոնվենցիայի (Ժնեւի երրորդ կոնվենցիա) եւ «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնեւի չորրորդ կոնվենցիայի (Ժնեւի չորրորդ կոնվենցիա) կարգավորումները։

Նշված կոնվենցիաները ոչ միայն անդրադառնում են բոլոր հանգամանքներում եւ առանց որեւէ խտրականության անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի պահպանմանը, այլեւ հատուկ կարգավորումներ են պարունակում պատերազմական իրավիճակներում հայտնված կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

Ժնեւի երրորդ կոնվենցիայի 14-րդ հոդվածով ամրագրված է կանանց նկատմամբ հարգանքի եւ արժանապատիվ վերաբերմունքի սկզբունքը։ Ժնեւի չորրորդ կոնվենցիայի 27-րդ հոդվածով սահմանվում է, որ «Կանայք պետք է հատկապես պաշտպանված լինեն իրենց պատվի դեմ կատարվող ցանկացած ոտնձգությունից, մասնավորապես՝ բռնաբարությունից, բռնի մարմնավաճառությունից կամ անպարկեշտ հարձակման ցանկացած ձեւից»։ Միաժամանակ, Ժնեւի երրորդ կոնվենցիայի 25-րդ հոդվածով սահմանվում է, որ «Այն ճամբարներում, որտեղ տղամարդկանց կողքին գտնվում են ռազմագերի կանայք, նրանք պետք է ապահովված լինեն առանձին ննջասենյակներով»։ Նույն կոնվենցիայով նաեւ նախատեսվում է ռազմագերիների առողջության պահպանման, ինչպես նաեւ հիգիենիկ միջավայրի ապահովման կանոնները, իսկ բոլոր այն ճամբարներում, որտեղ պահվում են ռազմագերի կանայք, նրանց համար պետք է տրամադրվեն հիգիենիկ միջավայրի պահմանման համար առանձին հարմարություններ:

Իր հերթին, 1974 թվականի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Արտակարգ իրավիճակներում եւ զինված բախումներում կանանց եւ երեխաների պաշտպանության մասին» հատուկ հռչակագիրը եւս սահմանում է, որ պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը` ապահովելու այնպիսի միջոցառումների արգելումը, ինչպիսին են կանանց նկատմամբ հետապնդումները, խոշտանգումները, պատժիչ միջոցառումները, ստորացուցիչ վերաբերմունքն ու բռնությունը։

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետությում շարունակվող լայնամասշտաբ պատերազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից դրսեւորված առանձնակի դաժանության դեպքերը, Ադրբեջանում պարբերաբար շարունակվող հայատյացության քաղաքականությունն ու ռազմագերիների նկատմամբ ծայրաստիճան դաժան վերաբերմունքը՝ անհրաժեշտ ենք համարում գործուն քայլեր ձեռնարկել բացառելու գերեվարված բոլոր անձանց նկատմամբ հնարավոր իրավունքների խախտման դեպքերը։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք.

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներից՝ երաշխավորել իրենց մանդատի եւ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում ամրագրված մարդու իրավունքների պաշտպանությունը՝ ապահովելով կին գերիների պահման պատշաճ պայմանները, այդ թվում՝ սեռական եւ ֆիզիկական բռնությունից զերծ լինելու իրավունքի պաշտպանությունը։

ՀՀ կառավարությունից՝ գործուն քայլեր իրականացնել՝ գերիների վերադարձի գործընթացի ուղղությամբ։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan