Մեր երկրի ղեկավարին կանչում են ոչ թե բանակցությունների, այլ որ կանխավ գրված թղթի տակ ստորագրի. Սամվել Թադեւոսյան
Արդեն անհերքել էի, որ երկրի վարչապետն ու իր համախոհները երեւի նույնիսկ երդվել են, որ Հայաստանը մոտ ապագայում կազմալուծեն եւ հանձնեն նրանց, որոնք տեւականորեն ծրագրել են այդ: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, Մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքի ժամանակ նշեց կինոռեժիսոր Սամվել Թադեւոսյանը:
«Արդյոք այս երկու ամսվա ընթացքում մեր միտքը, մեր խիղճը աշխատում է, որեւէ ստեղծագործություն ստեղծվում է: Ոչ: Մենք մոլորված ենք, առանձին դեպքեր կարող են լինել: Այս հավաքները մեզ կողմնորոշում են:
Պետք չի խոսել նորերի մասին, հների մասին: Պետք է խոսել, որ մենք այլեւս չենք վերադառնալու հնին, հին ապրելաոճին, հին բարոյական հարաբերություններին: Մենք պետք է նոր Հայաստան ստեղծենք, այդ ուժը կա:
Երկրի վարչապետն ու իր համախոհները հավերժական չեն, այդ հարցը լուծվելու է»,-ասաց նա:
Թադեւոսյանը հիշեց, որ 1993-ին Քարինտակի պաշտպանության կազմակերպիչ Միշայի հետ դիրքերից իջնելիս, թուրքերի դիակների մոտով անցնելիս Միշան իրեն մի նամակ է տվել. «10-րդ դասարանցի թուրք աղջկա նամակ իր եղբորը: Նա եղբորը խնդրում էր, որ որպես դպրոցն ավարտելու նվեր ինձ մի հայի սիրտ կնվիրես: Տեսեք, ինչ կերպարի հետ մենք գործ ունենք արդեն հազար տարի: Մենք ոչ մի վայրկյան հանգիստ կենալի պատճառ չունենք: Մեր մտավորականների խրամատն այստեղ է, մենք պետք է համախմբենք մյուս խավերին եւ բերել մեր շարքերը: Ես ուզում եմ կոչ անել մոլորվածներին՝ այս իշխանությունը փոխվելու է, մի քանի գրոշի համար մի ծախեք ձեր հոգին»:
Նա անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով. «Տեսեք, թե ինչ մակարդակի է մեր երկրի առաջնորդի բարոյահոգեբանական վիճակը, որ նրան կանչում են ոչ թե բանակցությունների, այլ կանչում են, որ արդեն կանխավ մտածված, գրված թղթի տակ ստորագրի, այլ ընտրություն չունի»: