Ատում եմ այս կառավարությանը, իշխանությանը. վայրկյան առաջ դրանց պետք է վերացնել. Ռուբեն Հովհաննիսյան
Եկեք քայլեր անենք մեր հասարակությունը փրկելու համար. վերացնենք մեր հասարակության միջից անձապաշտությունը, նիկոլապաշտությունը: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, Մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքի ժամանակ նշեց ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը:
«Մենք ամենքս պետք է արձագանքենք բոլոր նման տականքներին, որոնք ազգասեր, հայրենանվեր մարդկանց անունն են պախարակում՝ գրելով իրենք քոմենթները, եւ մեր շարքերից վտարենք նրանց, որոնք իրենց համարում են մտավորական, մշակույթի գործիչ, որոնք հիմա հանդես են գալիս նիկոլապաշտության շրջանակներում: մեր շարքերում կան մարդիկ, որ հայտարարում են, թե մտավորականությունը կեղծ կատեգորիա է՝ ստեղծված ԽՍՀՄ ժամանակ. բա ո՞րն է իրական կատեգորիա: Միայն մեր մտավոր ունակության ներդրմամբ կարող ենք փրկել այս ազգը:
Քաղաքագետները, դիվանագետները թող զբաղվեն արտաքին քաղաքականությամբ, եթե ադա կա: Նախ չեմ ողջունում այս իշխանությանը, այս կառավարությանը, ատում եմ, վայրկյան առաջ դրանց պետք է վերացնել: Այդ մասին խոսք չկա: Եկեք սկսենք աշխատել այս հասարակությանը բուժելու համար: Եկեք քանդենք մեր հասարակության այն հատվածի քարացած հոգին ու միտքը, որ ձեւավորել է անձնապաշտություն, նիկոլապաշտություն»,-ասաց նա: