Համեմատաբար խաղաղ շաբաթ
Հուլիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել: Այս մասին տեղեկացնում է Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը։
Ըստ հաղորդագրության, ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հիմնականում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում: