Օդի միջին ջերմաստիճանն առաջիկա հինգ օրերին նորմայից 5-7 աստիճանով բարձր կլինի
Հուլիսի 23-27-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38...+40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 23-ին էապես չի փոխվի, 24-25-ը՝ փոքր-ինչ կնվազի, այնուհետև նույնքանով կբարձրանա:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +22+24, ցերեկը՝ +38+40 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +28+33,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +28+33,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +19+21, ցերեկը` +34+37,
Գեղարքունիքում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +28+33,
Լոռիում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +28+32,
Տավուշում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +34+38,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +28+33,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +20+22, ցերեկը` +38+39,
Արարատում՝ գիշերը` +20+24, ցերեկը` +38+40,
Արմավիրում՝ գիշերը` +20+24, ցերեկը` +38+40,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +28+33,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +20+24, ցերեկը` +38+40,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +19+24, ցերեկը` +38+40,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +29+33,
Արցախում՝ գիշերը` +19+22, ցերեկը՝ +33+36: