Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչի՞ շուրջ են վիճել Փաշինյանն ու Լուկաշենկոն (տեսանյութ) Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը Ֆրանսիան ուկրաինական հակամարտության շուրջ առաջարկ է արել ՌԴ-ին․ Լավրով «Ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ–ի կողմից»․ Անդրեյ Կովալենկո (տեսանյութ) 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Տիգրան Ավինյանը ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Ուկրանիայի հատուկ ծառայությունները ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ են ծրագրել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ բանավիճելու հրավերին Օպտիմալ ճանապարհը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է. Զախարովան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին Ավիաաղետից հետո AZAL ավիաընկերությունը չեղարկել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա բոլոր չվերթները Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումիցՌուսական երեք օդանավակայաններում ներդրվել է «գորգ» պլանըՇուրջ 730 միլիոն դրամ արժողությամբ հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքըԵփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետԻնչի՞ շուրջ են վիճել Փաշինյանն ու Լուկաշենկոն (տեսանյութ) Ինչու չի կայացել Աննա Հակոբյանի հանդիպումը լրագրողների հետԱյսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոցԴուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ ՓաշինյանինԲաքու-Գրոզնի չվերթի կործանման պատճառը ռուսական «երկիր-օդ» դասի հրթիռն էր. Euronews«Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համարՈրոնք են «խաղաղության պայմանագրի» համաձայնեցված կետերըԱնահիտ Ավանեսյանը կոչ է անում Ամանորին աղ քիչ ուտելՄայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումըԳրադարանն իր գիրքը նվիրել է մարդուն, որը 50 տարի անց որոշել է այն վերադարձնելԸնտանիքի միջնեկ երեխաներն ավելի հակված են համագործակցելու, քան իրենց ավագ և կրտսեր քույր ու եղբայրներըԹեյ և սուրճ խմողներն առավել պաշտպանված են բերանի խոռոչի, կոկորդի, գլխի և պարանոցի քաղցկեղի զարգացումիցՄասկը կրկին առաջարկել է վերանվանել «Վիքիպեդիան»«Անհանգիստ» ուղևորուհին վայրէջքի ժամանակ բացել է վթարային ելքն ու մագլցել ինքնաթիռի թևի վրաԻնչի՞ կհանգեցնի Անտարկտիկայում ծովասառույցի ծածկույթի կտրուկ նվազումըՌոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ ԾննդինՏեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել «Զանգեզուր» կոնսոլորտային համալիրի տարածքում Ռոնալդինյոյի «երազանքի թիմը»Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններՕդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովԱջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու ՎԱԶ 2106»-ը. կա 1 զոհ, 2 վիրավորՊեսկովը բացատրել է, թե ինչու Պուտինը չի շնորհավորում Միացյալ Նահանգների Նոր տարինԻնչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջև ծեծկռտուքի հետՖրանսիան ուկրաինական հակամարտության շուրջ առաջարկ է արել ՌԴ-ին․ ԼավրովԿյանքը պետք է ստիպի Վաշինգտոնին հասկանալ համաշխարհային միտումները. Լավրով«Ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ–ի կողմից»․ Անդրեյ Կովալենկո (տեսանյութ) Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարելԵրևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Տիգրան Ավինյանը ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարելԻշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ ՓաշինյանըԱդրբեջանցիների վերադարձը ո՞ր կետով են անելուՆիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստըԳաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է ներկայացրելԼուկաշենկոն ԵԱՏՄ նիստից առաջ փայտ է կտրել (լուսանկարներ)Իմ և Սարիկ Մինասյանի միջև որևէ կոնֆլիկտ չի եղել․ Կարեն Սարուխանյան36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու գործով կալանավորվածներին դատարան բերել չեն կարողանում«Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակվածՋրային կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվելՊեսկովը կոչ է արել սպասել Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության եզրակացություններինԱդրբեջանական ինքնաթիռը կարող էր խոցել ռուսական ՀՕՊ-ըՇՄ նախարարությունը չի կարողանում ձեռք բերել էկոպարեկներին անհրաժեշտ անգամ 50 ձեռնաշղթաԺամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըԻնչպես է ստացվել, որ Ալեն Սիմոնյանի վարորդը դարձել է խորհրդականԶՈւ թիկունքի վարչության պետը կազատվի աշխատանքիցՎարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրելՊետբյուջեից 9 մլն դրամ՝ ԱԺ ամանորյա միջոցառման համար
Քաղաքականություն

ԱՄՆ նախագահական ընտրությունները և մենք․ Սուրեն Սարգսյան

Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2024թ. նոյեմբերին, այսինքն՝ ուղիղ մեկ տարի անց: Հաշվի առնելով այդ ընտրությունների առանձնահատկությունները՝ հիմնական թեկնածուներն արդեն իսկ սկսել են իրենց նախընտրական արշավները, ընտրողների հետ հանդիպումները, աջակիցների մոբիլիզացիան, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների ներգրավումը: Ավելին, արդեն իսկ եղել են թեկնածուներ, ովքեր հասցրել են ոչ միայն հայտարարել իրենց մասնակցության մասին, այլև հայտարարել են, որ որոշել են չշարունակել մրցապայքարը, քանի որ «իրենց ժամանակը դեռևս չի եկել»: Հենց այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել, օրինակ, 48-րդ փոխնախագահ Մայք Փենսը (Թրամփի վարչակազմ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Բնականաբար, մեզ հուզող հիմնական հարցն այն է, թե ինչպե՞ս են ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներն ազդելու ԱՄՆ արտաքին քաղաքականության, աշխարհի, ինչպես նաև մեր տարածաշրջանի և Հայաստանի վրա: Եթե ամերիկացի ընտրողը քվեարկում է հաշվի առնելով ներպետական խնդիրներն ու դրանց լուծման տեսլականի և խոստման օգտին, ապա արտաքին աշխարհը, բնականաբար, նայում է ԱՄՆ արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխությանն ու առաջնահերթությունների հնարավոր վերաշարադրմանը: Միանգամից առաջ անցնելով՝ կարելի է պնդել, որ այս ընտրություններն աշխարհի և մեզ վրա ունենալու են և՛ ուղղակի, և՛ անուղղակի ազդեցություն, ով էլ ընտրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում:

Չնայած այն հանգամանքին, որ երկու հիմնական կուսակցություններն ու անկախ թեկնածուները դեռևս ֆորմալ առումով գտնվում են մրցավազքի մեջ, այդուհանդերձ, կարելի է գրեթե միանշանակորեն պնդել, որ հիմնական մրցապայքարը ծավալվելու է երկու թեկնածուների՝ գործող նախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի, և նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի միջև: Միաժամանակ կարելի է նաև պնդել, որ այս ընտրություններն առանձնանալու են անկանխատեսելիության գործոնով, որը բավական շոշափելի է լինելու՝ հաշվի առնելով երկու հիմնական թեկնածուների տարիքը (Բայդենը 80 տարեկան է, իսկ Թրամփը՝ 77), Թրամփի դեմ շուրջ 4 տասնյակ մեղադրանքներն ու ազատությունից զրկելու հեռանկարը, Բայդենի դեմ սկիզբ առած իմպիչմենտը, ինչպես նաև ներքաղաքական և արտաքին քաղաքական գործընթացները:

Արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունների հեռանկարը հասկանալու համար անհրաժեշտ է նաև հասկանալ, թե ինչպես ամերիկացի ընտրողը կքվեարկի օրենսդիր մարմնի ընտրություններին, որոնք նույնպես տեղի են ունենալու 2024թ. նոյեմբերին: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որ կուսակցությունը կվերցնի իշխանությունը Ներկայացուցիչների պալատում և Սենատում: Կարևոր է, թե դեմոկրատ նախագահի ընտրվելու պարագայում հանրապետականները կվերցնե՞ն իշխանությունը Կոնգրեսում, թե՞ ոչ. և հակառակը: Միաժամանակ պետք է հասկանալ թե որքան ազդեցիկ կլինի թրամփամետ «Freedom Caucus»-ը , այսինքն՝ Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնախումբը:

Բայդենի վերընտրվելու շանսերն այս պահին առանձնապես մեծ չեն՝ ըստ սոցիոլոգիական հարցումների, բայց, ինչպես արդեն նշվեց, դեռևս վաղ է հստակ պնդումներ անելու համար, և անհրաժեշտ է հաշվի առնել անկանխատեսելիության տասնյակ գործոններ: Այս պահի դրությամբ, ինչպես նշում է դեմոկրատական կուսակցության լրատվական հսկա «The New York Times» պարբերականը՝ «Թրամփն առաջատար է 5 կարևոր նահանգներում, քանի որ ընտրողները մեղադրում են Բայդենին: Ռազմավարական նշանակություն ունեցող նահանգներում ընտրողները պնդում են, որ իրենք վստահում են Դոնալդ Թրամփին՝ նախագահ Բայդենի՝ տնտեսական, արտաքին քաղաքականության և ներգաղթի հարցերի վերաբերյալ վարվող սխալ քաղաքականության արդյունքում»:

Իհարկե, Բայդենի հնարավոր ընտրության պարագայում արտաքին քաղաքականությունն էական փոփոխությունների չի ենթարկվի՝ հաշվի առնելով այն առաջնահերթությունները, որոնք այսօր գերիշխում են օրակարգում: Սակայն, եթե ուժերի հավասարակշռությունը Կոնգրեսում խախտվի, հնարավոր են շոշափելի փոփոխություններ, այդ թվում՝ ուկրաինական ուղղությամբ, իսրայելական ուղղությամբ, դաշնակիցների հետ հարաբերություններում և այլն: Չմոռանանք, որ Ուկրաինային օգնության տրամադրման հարցում հանրապետականների շրջանում լուրջ անհամաձայնություն կա:

Անկախ այն հանգամանքից թե երբ կավարտվի ուկրաինական պատերազմը, Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիոն քաղաքականությունը Բայդենը շարունակելու է: Թե որքանով Ռուսաստան-Արևմուտք ծայրաստիճան լարվածությունը ազդեցություն կունենա Հայաստանի անվտանգային և տնտեսական իրավիճակի վրա, դժվար չէ կռահել: Բնական է, որ Հայաստանի շահերից կբխեր, եթե Հայաստանը չհայտնվեր այդ բախման կիզակետում, հնարավորություն ունենալով աշխատել աշխարհաքաղաքական կենտրոնների ընդհանուր շահերի, այլ ոչ թե հակասությունների վրա: Դրանից զատ, երկարաժամկետ կտրվածքով հակառուսական պատժամիջոցները կարող են լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա՝ հաշվի առնելով ռուսական էներգակիրներից Հայաստանի կախվածությունը, ԵԱՏՄ-ին և ՀԱԿՊ-ին Հայաստանի անդամակցությունը, տնտեսությունների՝ հազարավոր թելերով փոխկապակցվածությունը: Եթե այսօր Հայաստանը կարողանում է որոշակի դիվիդենտներ ունենալ Ռուսաստանը շրջանցող ֆինանսական հոսքերից, ապա փաստ չէ, որ դա կարող է երկար շարունակվել՝ հաշվի առնելով Վաշինգտոնից եկող պարբերական զգուշացումները:

Թրամփի վերադարձի պարագայում Ուկրաինայի գործոնի էական նվազում կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում՝ բերելով նաև ռուս-ամերիկյան հարաբերություններում որոշակի լիցքաթափում: Սակայն՝ ընդամենը որոշակի: Թրամփը պատերազմը դադարեցնելու և բանակցություններ սկսելու կողմնակից է, ինչը կնշանակի Ռուսաստանի նկատմամբ կոշտ դիրքավորման որոշակի թուլացում՝ բանակցությունների սեղանի շուրջ Մոսկվային բերելու նպատակով: Չի բացառվում, որ այս համատեքստում Վաշինգտոնը դիտարկի որոշ պատժամիջոցների վերացում: Ընդհանրապես, Թրամփը մշտապես հանդես է եկել Ռուսաստանի հետ համագործակցելու օգտին: Նա արդեն հայտարարել է պատերազմը մեկ օրում կանգնեցնելու իր ունակության մասին: Իհարկե, Թրամփի վրա ներքաղաքական հզոր ճնշումներ են լինելու, բայց չմոռանանք, որ Թրամփն այլևս ոչինչ չունի կորցնելու, քանի որ, հաղթանակի պարագայում, սա իր նախագահության վերջին քառամյակն է լինելու: Պարզ է, որ եթե Վաշինգտոնը սկսի պատժամիջոցներ հանել Ռուսաստանի վրայից, ապա այլ պետություններ, մանավանդ նրանք, որոնք ոչ մեծ հրճվանքով էին պատժամիջոցներ կիրառում Ռուսաստանի դեմ, լեգիտիմ առիթ կունենան պատժամիջոցների վերացման հարցում:

Ռուսաստանի նկատմամբ տարվող քաղաքականության որոշակի մեղմացմանը զուգահեռ, Թրամփն առավել կոշտ է դիրքավորվելու Իրանի նկատմամբ՝ ձևավորելով պայմանականորեն ասած «Israel First» քաղաքականությունը Մերձավոր Արևելքում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Շատ հավանական է, որ, եթե վերջին իրադարձությունները Մերձավոր Արևելքում տեղի ունենային Թրամփի օրոք (դրանք գուցե և տեղի չունենային), ամերիկյան արձագանքը շատ ավելի գործուն և ագրեսիվ էր լինելու: Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ն իր դիրքերը թուլացրել և զիջումներ է արել նոր խաղացողին՝ Չինաստանին: Դրա ամենացցուն օրինակներից է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորումը՝ Պեկինի միջնորդությամբ և երաշխիքներով , երբ Մերձավոր Արևելքում Իրանը ԱՄՆ-ի հիմնական հակառակորդն է, իսկ Սաուդյան Արաբիան՝ հիմնական դաշնակիցներից մեկը: Հաշվի առնելով այս ամենը՝ կարելի է պնդել, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ազդեցությունը երբեք այսքան խարխլված չի եղել, որքան այսօր: Հետևաբար, Ամերիկային «great come back» է անհրաժեշտ, իսկ Թրամփը հենց այն ֆիգուրն է, որ դա կարող է ապահովել կամ գոնե փորձել: Շատերը Թրամփի անկանխատեսելիությունը համարում են բացասական կողմ: Սակայն արտաքին քաղաքականության մեջ նա իր իսկ անկանխատեսելիությունը կարողացել է գործիք դարձնել: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Իրանի դեմ իրականացվող ցանկացած գործողություն, լինի դա ռազմական թե տնտեսական սանկցիաների միջոցով, չի կարող բխել Հայաստանի շահերից:

Իհարկե, Հայաստանի համար թե՛ տնտեսապես, թե՛ անվտանգության տեսանկյունից առավել շահավետ կլիներ, եթե ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարգավորվեին, և պատժամիջոցները վերանային, սակայն այդպիսի հեռանկարը մշուշոտ է թվում: Հետևաբար, Հայաստանը պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել համաշխարհային գործընթացների մասով և փորձի նվազեցնել սպասվող մարտահրավերները՝ նախապես պատրաստվելով դրանց:

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն, Լույս»,- գրել է Սուրեն Սարգսյանը։