Հինգշաբթի, 19 Հունվարի 00:03
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Աստղային ամենաանսովոր ապահովագրված մարմնի մասերը

2011-06-29 12:55:47

1982 թվականին մոլագարը հարձակվեց դերասանուհի Թերեզա Սալդանայի վրա, այլանդակելով նրա դեմքը եւ զրկելով կինոյում նկարահանվելու հնարավորությունից:

Այս պատահարը աստղերին շատ բան սովորեցրեց:

Միլիոններ բերող իրենց արտաքինի համար անհանգստանալով, աստղերը սկսեցին ապահովագրել իրենց «աստղային» մարմնի մասերը:



Սուպերմոդել Հայդի Քլումի ոտքերը ապահովագրված են 3 մլն դոլարով: Ընդ որում, մի ոտքն «ավելի թանկ» է գնահատվել, քանի որ դրա վրա փոքրիկ սպի կա:



Եթե որեւէ բան պատահի դերասանուհի Ջեյմի Լի Կյորտիսի ոտքերի հետ, ապա նա ապահովագրական ընկերությունից 1 միլիոն դոլար կստանա:



Առայժմ չի հրապարակվել Բրուկ Շիլդսի ոտքերի ապահովագրման գումարը, սական խոսում են, որ դա մի կլորիկ գումար է:



«Գինեսի» գրքի ռեկորդակիր, աշխարհում ամենաարագ չեչոտկա պարող Մայքլ Ֆլեթլին իր ոտքերը ապահովագրել է ոչ ավել, ոչ պակաս` 42 միլիոն դոլարով:



Զինեդին Զիդանի ոտքերը «գնահատվել են» 30 մլն դոլար:



«Ռոլինգ Սթոունզի» Կիտ Ռիչարդսը իր միջնամատը ապահովագրել է 1,75 մլն. դոլարով:



Բրիտանացի երգիչ Ռոդ Ստյուարտը իր ձայնը ապահովագրել է 600.000 դոլարով:



Իսկ ամերիկացի երգիչ եւ երաժիշտ Բրյուս Սփրինգստինը իր ձայնը գնահատել է 6 մլն դոլար:



3.2 մլն դոլար` այսքան են գնահատել Թինա Թերների ձայնը:



Կլաուդիա Շիֆերի դեմքը ապահովագրված է 7 մլն դոլարով:



Իսկ Քրիսթի Թերլինգտոնի դեմքի համար ապահովագրական ընկերությունները պատրաստ են վճարել 1 մլն դոլար:



Ջուլիա Ռոբերտսի լեգենդար ժպիտը ապահովագրված է 30 մլն դոլարով:



Եթե դերասանուհի Ամերիկա Ֆերերայի ատամներին մի բան պատահի, ապա նա ապահովագրական ընկերություններից կստանա 14 մլն դոլար:



Ավստրալացի կրիկետ խաղացող Մերվ Հյուզը իր հիասքանչ բեղերը ապահովագրել է 350.000 դոլարով:



Ջենիֆեր Լոպեսի հետույքը ապահովագրական ընկերությունները գնահատել են 38 մլն դոլար:



Քանթրի ոճի ամերիկյան երգչուհի Դոլլի Պարթոնը իր կուրծքը ապահովագրել է 600.000 դոլարով:



7 մլն դոլար` հենց այսքան գումարով է ապահովագրել իր կրծքավանդակի մազերը բրիտանացի երգիչ Թոմ Ջոնսը:



Միք Ջագերի առնանդամը ապահովագրական ընկերությունները գնահատել են 1.7 մլն դոլար:



Նախկինում աստղերը չէին էլ երազի նման աստղաբաշխական գումարների մասին: Այսպես, հայտնի պարող Ֆրեդ Աստերի յուրաքանչյուր ոտքը գնահատվել էր ընդամենը 75.000 դոլար:



Իսկ դերասանուհի Բետտի Գրեյբլի ոտքերի ապահովագրման գումարը` 1 մլն դոլար, պարզապես ապշեցուցիչ էր թվում:



Տաղանդավոր դերասանուհի եւ երգչուհի Մարլեն Դիտրիխի ձայնը եւս գնահատվում էր 1 մլն:



Ռուսական աստղերը եւս հետ չեն մնում: Օրինակ, Վալերի Լեոնտեւի ոտքերը ապահովագրված են 10 հազար դոլարով:



Իսկ Զեմֆիրայի ձեռքերի մատները «արժեն» 170.000 դոլար:



Սերգեյ Զվերեւի ձեռքերը ապահովագրված են 1 մլն դոլարով:



Նիկոլայ Բասկովի ձայնը ապահովագրված է 2 մլն դոլարով:



Վիտասինը` 2.5 մլն, սակայն այն դեպքում, երբ երգիչը ձայնը կորցնի 10 օրից ավել ժամանակով:





ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan