Հինգշաբթի, 19 Հունվարի 00:07
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Հիշել նրանց, ովքեր կյանքից հեռացան 2016 թվականին (Ֆոտո)

2016-12-30 12:43:10

Անցած տարի կյանքից հեռացել են մեծ թվով տաղանդավոր դերասաններ, երաժիշտներ եւ գիտնականներ, ինչպես նաեւ ականավոր քաղաքական գործիչներ: Կատարելով 2016 թվականի ամփոփում՝ NEWS.am-ն առաջարկում է հիշել այն հանրահայտ անհատներին, որոնց մասին ամբողջ աշխարհն է խոսել:



Ալան Ռիքման (ծնվել է 1946 թվականի փետրվարի 21-ին) - բրիտանացի դերասան, ռեժիսոր: 1996 թվականին «Ռասպուտին» ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, որի համար ստացել է «Ոսկե գլոբուս» եւ «Էմմի» մրցանակներ: Ռիքմանի երկրպագուներից շատերը նրա հաջողության ամենակարեւոր բաղկացուցիչն են համարում ձայնը: Արտասովոր ձայներանգից բացի, դերասանը կատարյալ անգլիական առոգանության էր տիրապետում եւ յուրահատուկ խոսելաձեւի: Մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից:



Դեւիդ Բոուի, իսկական անունը՝ Դեւիդ Ռոբերտ Ջոնս (ծնվել է 1947 թվականի հունվարի 8-ին) – բրիտանացի ռոք երգիչ եւ երգերի հեղինակ: 50 տարի շարունակ զբաղվել է երաժշտական գործունեությամբ եւ իմիջը հաճախ է փոխել, ինչի համար նրան «ռոք երաժշտության քամելեոն» են անվանել: Վախճանվել է լյարդի քաղցկեղից:



Ումբերտո Էկո (ծնվել է 1932 թվականի հունվարի 5-ին) – իտալացի գիտնական, փիլիսոփա, նշանագիտության եւ միջնադարյան գեղագիտության մասնագետ, գրող:
Զբաղվել է միջնադարյան եւ ժամանակակից գեղագիտության, զանգվածային մշակույթի ուսումնասիրմամբ, մշակել է նշանագիտության սեփական տեսություն: Նրա համար առանցքային խնդիրներից մեկը մեկնությունն էր՝ ընթերցողի եւ հեղինակի փոխհարաբերությունները:Վախճանվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից:



Հարփեր Լի (ծնվել է 1926 թվականի ապրիլի 28-ին) – ամերիկացի գրող, «Սպանել ծաղրասարյակին» վեպի հեղինակն է: Արժանացել է ԱՄՆ-ի քաղաքացիական բարձրագույն պարգեւին՝ Ազատության նախագահական շքանշանին: Կյանքի 90-րդ տարում՝ փետրվարի 19-ի առավոտյան մահացել է քնած ժամանակ: Երբեք ամուսնացած չի եղել եւ երեխաներ չի ունեցել:



Իմրե Կերտես (ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 9-ին) – հունգարացի գրող, 2002 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր: Օսվենցիմ եւ Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարների կալանավոր: Այս փորձն է եղել հետագայում Կերտեսի գրած բոլոր ստեղծագործությունների հիմքում: Առավել հայտնի են Կերտեսի երկու վեպերը՝ «Առանց ճակատագրի» եւ «Կադեշ չծնված երեխայի համար»: Տառապել է Պարկինսոնի հիվանդությամբ:



Զահա Մոհամմադ Հադիդ (ծնվել է 1950 թվականի հոկտեմբերի 31-ին) – արաբական ծագմամբ իրաքա-բրիտանացի ճարտարապետ եւ դիզայներ, դեկոնստրուկտիվիզմի ներկայացուցիչ: 2004 թվականին դարձել է պատմության մեջ առաջին կին ճարտարապետը, որը պարգեւատրվել է Պրիցկերի մրցանակով: Բրիտանական կայսրության Կին Կոմանդորի շքանշանակիր է: Մահացել է Մայամիում՝ սրտի տագնապից:



Փրինս Ռոջերս Նելսոն (ծնվել է 1958 թվականի հունիսի 7-ին) – ամերիկացի երաժիշտ, երգիչ, ականավոր կիթառահարներից մեկը (Rolling Stone ամսագրի ցուցակում 33-րդը): Նա հանդես է եկել Փրինս անունով: «Գրեմմի» մրցանակի յոթակի դափնեկիր է, «Օսկարի» եւ «Ոսկե գլոբուսի» դափնեկիր: 2004 թվականին Փրինսի անունը ընդգրկվել է ռոք-ն-ռոլի Փառքի դահլիճում:Մահացել է իր Փեյսլի պարկ կալվածքում: Մահվան պատճառը ֆենտանիլի պատահական գերչափաքանակն է, որը նա ընդունում էր կոնքազդրային հոդերի ցավերը մեղմելու համար: Մահվանից կես տարի առաջ նրա մոտ ՁԻԱՀ էր ախտորոշվել:



Մուհամմեդ Ալի, ծնունդով՝ Կասիուս Մարսելուս Քլեյ (ծնվել է 1942 թվականի հունվարի 17-ին) – ամերիկացի բռնցքամարտիկ, հանդես է եկել ծանրքաշային կարգում: Համաշխարհային բռնցքամարտի պատմության մեջ ամենահայտնի բռնցքամարտիկներից մեկն է: Կարիերայի ավարտից հետո եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան (1998—2008 թվականներ): Մարզիկը 30 տարի պայքարել է Պարկինսոնի հիվանդության դեմ, մահացել է հիվանդանոցում սեպտիկ շոկից:



Էլի Վիզել (ծնվել է 1928 թվականի սեպտեմբերի 30-ին) – ամերիկացի եւ ֆրանսիացի գրող: 1986 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր: Նացիստական Օսվենցիմ եւ Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարների կալանավոր: Ավելի քան 40 գրքի հեղինակ է: Նրա ստեղծագործությունների մեծ մասը Հոլոքոսթին են նվիրված: 2014 թվականին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձել էր Վիզելին համոզել առաջադրվել Իսրայելի նախագահի պաշտոնում, սակայն նա հրաժարվել է: Վախճանվել է ԱՄՆ-ում՝ 88 տարեկան հասակում:



Շիմոն Պերես (ծնվել է 1923 թվականի օգոստոսի 2-ին) – Իսրայելի 9-րդ նախագահն է: 11 գրքերի եւ արաբա-իսրայելական հակամարտության պատմության վերաբերյալ մեծ թվով հոդվածների հեղինակ է: 2008 թվականին ստացել է Բրիտանական կայսրության Մեծ խաչի ասպետի կոչում, Սուրբ Միքայելի եւ Սուրբ Գեւորգի շքանշաններ: 1994 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրն է: Ուղեղում ընդգրկուն արյունազեղման հետեւանքով կոմայի մեջ է ընկել, վախճանվել է սեպտեմբերի 28-ին: Մահվանից հետո դարձել է օրգանների դոնոր: Նրա եղջերաթաղանթը պատվաստվել է փոխպատվաստման սպասող հիվանդին:



Լեոնարդ Քոեն (ծնվել է 1934 թվականի սեպտեմբերի 21-ին) – կանադացի երգիչ եւ երգերի հեղինակ: Քոենի երգերի թեմաներն էին՝ կրոնը, միայնությունը, կիրքը, մարդկային բարդ հարաբերությունները: 2002-ի հոկտեմբերի 10-ից Կանադայի շքանշանի կոմպանյոն է, որը Կանադայի քաղաքացիների համար բարձրագույն պարգեւն է: Մահացել է 82 տարեկանում, Լոս Անջելեսի իր տանը:



Ֆիդել Կաստրո (ծնվել է 1926 թվականի օգոստոսի 13-ին) – կուբացի հեղափոխական, պետական գործիչ, 1959 թվականից մինչեւ 2006-ին իշխանությունը եղբորը հանձնելը՝ 47 տարի ղեկավարել է Կուբան: Կաստրոն Գինեսի ռեկորդների գրքի մեջ է մտել՝ ողջ մնալով առնվազն 100 մահափորձերից հետո, որոնց թվում են եղել թունավորված սիգարը եւ պայթուցիկով բեյսբոլի գնդակը: Վախճանվել է նոյեմբերի 25-ին աղիների ծանր հիվանդության հետեւանքով:



Ջորջ Մայքլ, իրական անունը՝ Յորղոս Կիրիակոս Պանայոտու (ծնվել է 1963թ. հունիսի 25-ին)։ Ծագումով հույն բրիտանացի երգիչ է։ Նրա երաժշտական կարիերան սկսվել է 1981 թվականին, երբ նա դպրոցական ընկերոջ՝ Էնդրյու Ռիջլիի հետ ստեղծեց The Executives խումբը։ Այն չկարողացավ հաջողության հասնել, եւ այդ ժամանակ Մայքլն ու Ռիջլին որոշեցին հանդես գալ Wham! դուետով։ Մենակատարի եւ դուետի կազմում իր կարիերայի ընթացքում վաճառել է երգերի 100 մլն օրինակ։
«Գերմմիի» կրկնակի մրցանակակիրը մահացել է 53 տարեկանում դեկտեմբերի 25-ին Օքսֆորդշիրի իր տանը սրտային անբավարարությունից։

news.am



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan