Չորեքշաբթի, 18 Հունվարի 14:01
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Ինչու շտեմարանները համացանցում չեն հայտնվում

2017-01-12 12:45:18

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է բարձրացնել դպրոցների բարեկարգման մակարդակը։ Հունվարի 12-ին կառավարության նիստում վարչապետը տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, մարզպետներին, Երեւանի քաղաքապետին համապատասխան հանձնարարականներ է տվել։

Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուսումնասիրել դպրոցների պայմանները եւ առաջարկներ ներկայացնել, թե ինչպես է պետք բարելավել կրթական գործընթացը։ 2 շաբաթվա ընթացքում նրանք պետք է առաջարկներ ներկայացնեն, թե ինչպես անբարեկարգ դպրոցներից տեղափոխել երեխաներին։

Իհարկե, լավ է, որ մտածում են պայմանների բարելավման մասին, սակայն շատ ավելի լավ կլինի, եթե մի օր սկսեն մտածել, թե այդ դպրոցների ներսում ինչպես է ընթանում դասավանդման գործընթացը, ինչ եւ ինչու են սովորեցնում մեր երեխաներին:

Անկեղծլինենք, դպրոցը, կրթությունը վերածվում է զուտ բիզնեսի, փող աշխատելու միջոցի: Մեկ շատ պարզ հարց. ինչո՞ւ այս կամ այն առարկայի համար հրատարակվող շտեմարանները չեն հայտնվում համացանցում եւ հասանելի չեն դիմորդների համար: Ո՞վ է ասել, որ դրանք անպայման պետք է վաճառվեն, եւ կամ բոլորը հնարավորություն ունեն պարապել կրկնուսույցների մոտ: Իսկ եթե աշակերտը ցանկանում է առանց կրկնուսույցի պարապել, իսկ եթե նա հնարավորություն չունի անգամ 3-4 հազար դրամով ձեռք բերել այդ շտեմարանները:

Ի դեպ, յուրաքանչյուր դիմորդ պարապում է առնվազն երեք առարկա, որոնցից յուրաքանչյուրի համար տպագրվում է 3-4 շտեմարան,իսկ շտեմարաններն էլ վաճառվում են 3-4 հազար դրամով: Այլ կերպ ասած, միայն շտեմարանների համար դիմորդը, իսկ ավելի ճիշտ նրա ծնողները վճարում են առնվազն 30-35 հազար դրամ:

Ստացվում է, որ ով գումար չունի, նրանց երեխաները զրկված են ընդունելության քննություններին նորմալ պատրաստվելու հնարավորությունից: Միայն չասեք, թե ավագ դպրոցը այդ բացը լրացնում է: Նա նույն այդ դպրոցներում եւս պահանջում են շտեմարանները, երկրորդ, նորմալ չեն պարապում, մի շարք հասկանալի եւ անհասկանալի պատճառներով:

Աննա Բաղդասարյան 



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan