Չորեքշաբթի, 18 Հունվարի 14:01
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Կոլեկտիվ անպատասխանատվություն եւ անլրջություն

2017-01-12 12:25:06

Հայաստանն ունի Արցախի խնդիր եւ իրականությունից կտրված, մեծ ախորժակ ունեցող հարեւան, որն անդադար ռազմաճակատի գծում սադրանքներ է իրականացնում: Հայաստանն ունի արտագաղթի խնդիր: Մեր երկրում երկուսից առնվազն մեկն աղքատ է, իսկ արժանապատիվ աշխատավարձով արժանապատիվ աշխատանք գտնելը երազ է դարձել: Ամենուր իշխում է անարդարությունը, կոռուպցիան ամեն օր նոր ռեկորդներ է արձանագրում: Մեր երկիրը դուրս է մնացել տարածաշրջանային մեծ ու փոքր ծրագրերից: Հայաստանի միջազգային հեղինակությունը մոտ է զրոյին:

Թվարկումը կարելի է երկար շարունակել, բայց բավարարվենք այսքանով եւ ընդամենը մի հարց տանք՝ իսկ այս իրավիճակում ինչո՞վ են զբաղված իշխանությունները, քաղաքական մյուս ուժերը եւ ամբողջ հասարակությունը:

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարում է, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղագիծը շահագործման կհանձնվի արդեն այս տարի, իսկ Հայաստանն այս հայտարարությանը պատասխանում է մի ցնցող լուրով՝ ՍԱՍ-ի Արտակն իր աշխատողներին հրահանգել է գրանցվել Արաբկիր համայնքում, որ ռեյտինգային քվեարկության ժամանակ շատ ձայն հավաքի:

Իլհամ Ալիեւը առիթը բաց չի թողնում, որ իրենք խաղաղ ճանապարհով ետ են բերելու նաեւ Երեւանն ու Կապանը, իսկ այս լպիրշությանը մենք պատասխանում ենք Նոր Գեղիի գյուղապետի համարձակ քայլով: Ֆրոնտիկ անունով գյուղապետը ֆրոնտն ապահով դարձնելու համար գյուղի երաժշտական դպրոցն ու փողոցներից մեկն անվանակոչել է հենց իր անունով:


Հայաստանը մեկը մյուսի ետեւից դուրս է մղվում տարածաշրջանային ծրագրերից, ավելացնում արտաքին պարտքը եւ կորցնում օտարերկրյա ներդրողների վստահությունը, բայց այս ամենը ոչ իշխանություններին, ոչ էլ հասարակության մեծ մասին չի հետաքրքրում: Իշխանությունները լրջորեն զբաղված են ռեյտինգային խայտառակ ընտրություններով, իսկ հասարակության ճնշող մեծամասնությունը մտածում է, թե որ երկրում պետք է քարշ տա իր գոյությունը կամ որ կուսակցությունը որքան փող է բաժանելու ընտրությունների ժամանակ:

Եթե չգիտեք, ապա ասենք, որ նման երկրները եւ հասարակությունները ուզեն, թե չուզեն, երկար չեն կարող գոյատեւել: Երբ երկրում իշխում է անպատասխանատվությունը, երբ լրջություն չկա, ապա գայատեւելն անգամ անհնար է դառնում:

Ո՞վ չի հասկանում, որ ռեյտինգային քվեարկությունն աղետ է լինելու մեր երկրի համար, ո՞վ չի հասկանում, որ այդ քվեարկությունից հետո մեր երկիրն ավելի է թուլանալու: Կարծում ենք շատերն են հասկանում, բայց շատ քչերն են բարձրաձայնում այդ մասին: ՀՀԿ-ում իրար են ուտում, թե ով որտեղ պետք է առաջադրվի, ով ցուցակում որ համարը պետք է լինի, ձեռքի հետ էլ Կարեն Կարապետյանին հասկացնում, որ նա հույս չունենա, թե երկրի թիվ մեկ պաշտոնյան է դառնալու:

Մի պահ պատկերացնենք, որ ՀՀԿ ղեկավարության ծրագիրն իրականություն է դառնում եւ համամասնական ցուցակով եւ ռեյտինգային քվեարկությամբ պատգամավոր են դառնում այս ու այն փողատերերը, Հայաստանի եւ հայ ժողովրդի վրա թքած ունեցող նրանց փեսաներն ու որդիները, այս ու այն թաղային եւ մարզային հեղինակությունները եւ նրանց եղբայրները, իսկ հետո նաեւ մասնակցում կառավարության ձեւավորմանը: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է լինելու մեր երկրի հետ: Պատկերացնո՞ւմ եք, որ նրանք պետք է լուծեն աղքատության վերացման, արտաքին պարտքի սպասարկման, եւ ամենակարեւորը՝ Արցախի հարցը:

Եթե կարծում եք, որ դուք պետք է շարունակեք քաբաբ ուտել, իսկ ձեր փոխարեն մեր անվտանգությամբ զբաղվեն այլ երկրներ, ապա չարաչար սխալվում եք: Այդպես չի լինում: Կոլեկտիվ անպատասխանատվության եւ անլրջության հետեւանքները շատ ծանր են լինելու, եթե չսթափվենք եւ ուշքի չգանք: Ռեյտինգային-ռեյտինգային խաղալով մենք մեր երկիրն ենք թուլացնում եւ ավերում, որքան շուտ այս փաստը գիտակցենք, այնքան լավ բոլորիս համար:

Գագիկ Մարտիրոսյան



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan