Չորեքշաբթի, 18 Հունվարի 14:02
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Բաքվի հերթական հիստերիան այս անգամ «КВН»-ի պատճառով (Լուսանկար)

2017-01-12 11:49:35

Ուրախների և հնարամիտների ակումբից (ՈւՀԱ) հրավեր է ստացել մասնակցելու «КиВиН – 2017» 28-րդ Միջազգային փառատոնին, որը կկայանա Սոչիում հունվարի 10-23-ը: Բաքվում Ալեքսանդր Մասլյակովի կողմից ստորագրված հրավերը սադրանք են անվանել:

Այդ տեղեկատվության հաստատման համար «Sputnik-Ադրբեջանը» դիմել է «АМиК» Հեռուստատեսային ստեղծագործական միությանը, որտեղ ոչ մի կերպ չեն մեկնաբանել այդ տեղեկատվությունը, միայն նշել են, եթե մասնակիցների ցուցակում առկա է Ղարաբաղից թիմի անվանումը, ապա այն միանշանակ մասնակցում է: Մասնակիցների ցուցակում, իհարկե, թիմի անվանումը նշված էր:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, ոչ ադրբեջանական Միլի Մեջլիսի պատգամավորները, ոչ էլ «Բաքվի տղաներ» թիմը չմեկնաբանեցին այդ տեղեկատվությունը: Ադրբեջանի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունից հայտնեցին, որ նրանց այդ հարցի վերաբերյալ ոչինչ հայտնի չէ, և խորհուրդ տվեցին դիմել երկրի ԱԳՆ: Ադրբեջանի ԱԳՆ էլ իր հերթին հայտարարեց, որ չի զբաղվում նման հարցերով և խնդրեց նորից դիմել Մշակույթի նախարարությանը:

Միայն «Բաքվի տղաների» թիմի անդամ Թաիր Իմանովն է արտահայտվել, բնականաբար, Ադրբեջանի պաշտոնական դիրքերից: Ինչպես սպասվում է, ադրբեջանական հիստերիան իր արտացոլումը կստանա փառատոնին:

Ըստ Իմանովի, Բաքվի հավաքականը պետք է իր բողոքը հայտնի փառատոնին Սոչիում:

Ստեփանակերտից «Աղով և հացով» թիմը հիմնադրվել է 2014 թ.: Իսկզբանե թիմը կոչվել է «Արցախի հավաքական, քաղաք Ստեփանակերտ», սակայն ադրբեջանի հերթական հիստերիայի և թիմի դեմ ակտիվ գործունեության հետևանքով վերանվանվել է:

«Սակայն հայտնի է, որ ՈւՀԱ-ն քաղաքականությունից վեր է: Մենք ինքներս ենք առաջարկել վերանվանել թիմը «Ստեփանակերտ աղով և հացով», որպեսզի հետագայում ոչ մեկի մոտ առիթ չլինի ելույթ ունենալ մեր դեմ մեղադրանքներով թե մենք «սադրիչ» ու «անջատողական» ենք», - ասաց թիմի ղեկավար Գեորգի Ավետիսյանը դեռ նախորդ տարվա մայիսին:

Հիշեցնենք՝ դեռ 2015 թ. արցախյան հավաքականը հայտ էր ներկայացրել մասնակցելու ՈւՀԱ-ի այդ տարվա փառատոնին:








Zham.am  



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan