Հինգշաբթի, 19 Հունվարի 00:04
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը կրճատվում է

2017-01-12 08:48:04

Վերջին գլոբալ տնտեսական ճգնաժամից հետո հետաքրքիր երևույթ է հայտնաբերվել։ Մինչ միջին դասի դիրքերը որոշ երկրներում լրջորեն սասանվել են, ամենահարուստների դիրքերը, հակառակը, ամրապնդվել են։Այսինքն հարուստները,չնայած ճգնաժամին, ավելի են հարստացել։

Համաշխարհային տնտեսական կոլապսը վաղուց է ավարտվել, սակայն հիմա էլ նոր խնդիիրներ են առաջացել։ Ինչպես գիտեք, վերջին երկու տարում դիտարկվող նավթի գների անկումը լրջորեն ազդել է նավթ արտահանող մի շարք երկրների՝ այդ թվում Ռուսաստանի տնտեսությունների վրա։

Անկախ փորձագետների կարծիքով, Ռուսաստանի դեպքում նավթադոլարների հոսքի կրճատումից ստացված վնասը խորանում է նաեւ տնտեսության մեջ համակարգային ճգնաժամով։ Դա հանգեցրել է երկրում աղքատության ծավալների նկատելի ընդլայնմանը (մոտ 15 տոկոսով)։ Բայց միաժամանակ աճել են էլիտար՝ այսինքն թանկարժեք մեքենաների վաճառքի ծավալները։ Ինչը հարուստների հարստացման մասին վերոնշյալ պնդման հերթական ապացույցն է։ Իսկ ի՞նչ պատկեր է մեր երկրում։

Հայաստանում արտասահմանից դրամական փոխանցումներ ստացող ընտանիքների մի մասի եկամուտները զգալիորեն կրճատվել են։ Դրա հետեւանքներից մեկն է դարձել մանրածախ ապրանքաշրջանառության շարունակական կրճատումը։ Ընդ որում թե համեմատական, թե ընթացիկ գներով։

Մեքենաների ներմուծման մասին վերջին տեղեկությունը վերաբերում է անցած տարվա առաջին կիսամյակին։ Բացի դրանից, 2014-ի կտրուկ աճից հետո, մեքենաների ներկրումը անկում է ապրել։ Այնպես որ մեքենաների ներմուծման (հետեւաբար նաեւ վաճառքի) դինամիկան այս հարցում այնքան էլ ճիշտ չափանիշ չի կարող ծառայել։ Դրա համար էլ ներկայացնենք անցած տարվա նոյեմբերի դրությամբ երկրի կոմերցիոն բանկերում բնակչության ավանդների մասին տեղեկությունները։

Բնակչության ավանդները ընդհանուր առմամբ մեկ տարում աճել են 127 մլրդ դրամով , կամ էլ գրեթե 13 տոկոսով։ Մինչդեռ մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը հունվար- նոյեմբերին (ընթացիկ գներով) տարեկան կտրվածքով կրճատվել է 102 մլրդ դրամով։

Ազգային արժույթով խնայողոթյունները ավելացել են մոտ 71 մլրդ դրամով ( 25,5%-ով), օտարերկրյա արժույթով՝ 56 մլրդ դրամով (8,0%). ։ Այդ աճը հիմնականում ապահովել են շտապ ավանդները ՝ դրամով դրանք ավելացել են 57․3 մլրդ դրամով ՝ կամ 28․6 տոկոսով, իսկ արտարժույթով ՝54․3 մլրդ դրամով ՝ 8․8 տոկոսով։

Հասկանալի է, որ շտապ աանդները քաղաքացիներին երաշխավորելով նրանց ֆինանսական կապիտալի պահպանում, միաժամանակ տալիս են այն տեսանելիորեն ավելացնելու հնարավորություն։ Չէ՞ որ նման տարեկան տոկոսադրույքների մասին զարգացած երկրների բնակիչները միայն երազել կարող են։ Բացի դրանից Հայաստանում ավանդների տոկոսները բավականին գերազանցում գնաճի մակարդակը (որը նաեւ հաճախ փոխարինվում է գնանկումով)։

Այնպես որ ավանդատուն չի պարտվում, անկախ նրանից խնայողությունները դրամով են թե դոլարով։ Երկրի բանկերում ընդամենը 189․2 հազար շտապ ավանդ կա ։ Բայց հաշվի առնենք, որ որոշ ընտանիքներ մի քանի ավանդներ ունեն տարբեր բանկերում։ Այնպես որ իրականում ավանդ ունեցող ընտանիքների քանակը նշվածից քիչ է ։


NEWS.am 



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan