Երեքշաբթի, 17 Հունվարի 16:53
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Զոմբիլենդ

2016-12-12 12:42:49

Սեմյոն Նովոպռուդսկի
«Gazeta.ru»

Խանութից տուն եմ վերադառնում: Ականջի ծայրով լսում եմ, թե ինչպես է դայակը զբաղվում երեխայի հետ: Դուստրս շփոթել է ինչ որ գրենական պիտույքի անուն: Ցանկանալով նրբանկատորեն հայտնել սխալի մասին դայակն ասում է. «Ամեն ինչ խառնվել է Օբլոմովների տանը»: Մտածում եմ, որ երեխայիս գրականություն ավելի լավ է ես սովորոցնեմ: Հեռանալիս դայակն ինձ անակնկալ հարց է տալիս. «Հնարավո՞ր է, որ երկու երկիր միանան եւ նորից Խորհրդային Միություն լինի»:

Նույն օրը ուշ երեկոյան համացանցում կարդում եմ, որ Առաջին ալիքը (ես այդ ալիքն արդեն տասնհինգ տարի չեմ նայում եւ այս իշխանությունների պայմաններում չեմ նայելու) նոր սերիալ է սկսում, որտեղ գործողությունները տեղի են ունենում չքանդված Խորհրդային Միությունում՝ 2011 թվականին: Սերիալի անունն  է«Լուսնի հակառակ կողմը 2»: Դայակը մեր շատ է սիրում այդ ալիքը: Ընդ որում, այդ ալիքն  էլ դա զգում է:  

Ամբողջ ռուսական քարոզչությունն աշխատում է նրանց համար, ովքեր ապրում են «դեռեւս գոյություն ունեցող ԽՍՀՄ-ում»: 

Ավելին, մտավախություն կա, որ մոտավորապես այնտեղ էլ բնակվում են մեր պետության ղեկավարները: Մենք բառիս բուն իմաստով փորձում ենք կենդանացնել վաղուց մեռած երկրի դիակը: Ավելին, 2014-ից, Ղրիմից հետո մենք փորձում ենք կենդանացնել նաեւ Ռուսական կայսրությունը: Այսպիսով, ինքներս մեզ զոմբի ենք դարձնում Զոմբիլենդում: Ամեն ինչ խառնվել է օբլոմովների տանը: 

Իսկ ինչո՞ւ է այսպես: Վլադիմիր Պուտինն ասում է, թե ԽՍՀՄ-ի փլուզումը մեծագույն աղետ էր: Ընդ որում, ազգը դեռ չի էլ հասկացել, թե ինչու փլուզվեց այդ երկիրը, ինչպես այն ժամանակ չհասկացավ դա: Իսկ մենք չենք ցանկանում 70 տարին մեկ բախվել մեր պետության հերթական անկման հետ:

Այսպիսով, դեկտեմբերի 8-ին լրացավ ԽՍՀՄ-ի կործանման 25-րդ տարելիցը: 1991թ. դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի ղեկավարներ Բորիս Ելցինը, Լեոնիդ Կրավչուկը եւ Ստանիսլավ Շուշկեւիչը ստորագրեցին մի համաձայնագիր, որով դադարեցրին Խորհրդային Միության գոյությունը: 

Այս համաձայնագիրը ստացավ Բելովեժյան համաձայնագիր անվանումը: Իսկ կենցաղային մակարդակով տարածվեց հետեւյալ միտքը. «Ելցինն ու Գորբաչովը քանդեցին ԽՍՀՄ-ը»:  

Վարկածը, թե ԽՍՀՄ-ը քանդեցին արտաքին ուժերը ոչ միայն կեղծ է, այլ նաեւ հակառուսական: Վերջին հաշվով այդ ինչ հզոր երկիր էր, որը քանդվեց արտաքին ճնշման արդյունքում: 

Իրականում ԽՍՀՄ-ը դեկտեմբերի 8-ին չքանդվեց, այն շատ ավելի վաղ էր փլուզվել, պարզապես այդ օրը միայն արձանագրվեց այն, ինչ արդեն եղել էր...

... Փոխանակ մտածենք ամբողջ աշխարհի մասին, անհանգստանանք Հալեպի եւ Լուգանսկի վիճակով, ժամանակն է, որ մենք մտածենք մեր մասին: Իհարկե, 25 տարին այնքան էլ մեծ ժամանակ չէ, բայց այս ընթացքում կարելի էր հոգ տանել սեփական պետության հիմքերի ամրապնդման համար: Հասնել նրան, որ երկրի ամբողջ քաղաքականությունը կախված չլիներ մի մարդու տրամադրությունից եւ կամքից:
Հետգաղութատիրական կայսերական սինդրոմը Ռուսաստանում անհամեստորեն ձգձգվում է: Նրա հաղթահարումը անհրաժեշտություն է հաջողակ եւ ուժեղ Ռուսաստանի կայացման համար: Ընդ որում նրա հաջողության եւ մեծության համար պտասխանատու չէ Դոնալդ Թրամփը, որի համար աղոթում է մեր էլիտայի մեծամասնությունը:   

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ՝ 
www.gazeta.ru/comments/column/novoprudsky/10410419.shtml




ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan