Չորեքշաբթի, 18 Հունվարի 13:58
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Հայաստանում երբեք ու երբեք անհանդուրժողականություն, ատելություն, ռասիզմ չի եղել

2017-01-10 12:40:41

 Հայաստանում երբեք ու երբեք անհանդուրժողականություն, ատելություն, ռասիզմ չի եղել: Ինչ որ ուժեր արհեստականորեն թեմա բացեցին, թե իբր տեսեք-տեսեք, թե Հայաստանում ինչ է կատարվում սեւամորթ ամուսին ունեցող ընտանիքին նեղում են (իրականում երբեք չեն նեղել, նեղելու մտադրություն էլ չեն ունեցել) հետո գրանտ են ստանալու, որ աջակցեն խառնամուսնությունների ընտանիքներին եւ ժողովրդի հետ բացատրական աշխատանք տանելու համար:

Սա այնքան պարզ է, բայց արի ու տես, որ մեր միամիտ, շատ միամիտ ժողովուրդը կուտը կերավ եւ ոտնատակ տալով իր արժանապատվությունը, իր գենը, սկսեց ծաղրել սեփական գենը, ավելի կոսմոպոլիտ կամ զարգացած երեւալու համար:

Ունենք ռուս հարեւանուհիներ: Երբեք որեւէ կերպ ակնարկ անգամ չի եղել, որ նրանք այլազգի են: Մեր հարեւանի կինը ադրբեջանուհի էր: Երբեք անգամ վիրավորանքի չի արժանացել: Սահմանային գյուղերից մեկում ապրում է մեկ այլ ադրբեջանուհի, որն ունի հարգանք եւ վայելում է համագյուղացիների համակողմանի աջակցությունը: Մեր գեղեցկուհի հարեւանուհին ամուսնացավ սեւամորթի հետ, ունեցան երեխա, եւ որեւէ մեկի մտքով չէր անցնում քարկոծել նրանց: Սիրում եւ հարգում էին: Այս օրինակները ձեզնից յուրաքանչյուրը կարող է շարունակել: Եւ հիմա հարց է առաջանում, թե այդ ինչո՞ւ եք այդքան մեծ խանդավառությամբ ծաղրում ինքներդ ձեզ, ձեր գենը, ձեր լեզուն, ձեր անցյալը ու նետվում ձեզ համար անհայտ մի դաշտ:

Ժողովրդավար, ազատական լինելու համար պարտադիր չէ ոտնատակ տալ ազգային արժանապատվությունը: Ժողովրդավար անգլիացիները, գերմանացիները, ֆրանսիացիները միլիարդներ են ծախսում իրենց լեզուն, իրենց գենը աշխարհով մեկ տարածելու, գերիշխող դարձնելու համար: Նույնն անում են չինացիներն ու ռուսները: Եթե այդ գենը, լեզուն այդքան անպետք լիներ, չէին անի, չէ՞:

Եւ մեր գենի դեմ այս ծիծաղելի եւ տխուր արշավից հետո հասկանում ես, թե ինչու են գտնվում հայեր, որոնք նետվում են Բաքու, եւ ինչու չի գտնվել գոնե մեկ ադրբեջանցի, որը նույն քայլին կդիմի: Չեմ ցանկանում ավելի խիստ գրել, ավելի սուր անկյուններով ներկայացնել տեղի ունեցածը եւ տեղի ունեցողը, բայց մի վիրավորեք մեզ եւ ամեն կերպ ցույց մի տվեք, որ ավելի երջանիկ եւ կայացած են այն հայ աղջիկները, որոնք ամուսնացել են այլազգիների հետ: Սա շատ վտանգավոր եւ մեր ազգի ու պետության դեմ իրականացվող կեղտոտ խաղ է:

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan