Չորեքշաբթի, 18 Հունվարի 13:57
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Անկախ որոշումից....

2017-01-09 14:22:11

«Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մարդը, որ կառուցում է» ֆիլմաշարը մեծ հետաքրքրություն է առաջացրել։
Նույնիսկ նրանք, ովքեր երբեք իրենց չեն համարել Ծառուկյանի թիմակից, գաղափարակից կամ համախոհ՝ ընդունում են, որ հաջողվել է նոր տեսանկյունից ներկայացնել Գագիկ Ծառուկյանին։


Մինչ հասարակությունը սպասում է վերջինիս քաղաքականություն վերադառնալու կամ չվերադառնալու որոշմանը, այս ֆիլմը ցույց տվեց, որ Ծառուկյանի կյանքում այդ խնդիրը ամենակարևորը չէ։ Եւ անկախ որոշման բովանդակությունից նա կայացել է որպես խարիզմատիկ ու ազդեցիկ կերպար՝ անկախ Հայաստանի պատմության մեջ։

Սիրեք, թե չսիրեք, ընդունեք, թե չընդունեք՝ նա իսկապես մեր ժողովրդի կյանքում դարձել է պատմական կերպար։

Նրա դեմ «ֆաս» հրամանով խոսողներին որոշ ժամանակ հետո ոչ ոք չի հիշելու. և դա լավ է թե պետության, թե հասարակության համար։
Ֆիլմի հաջողության գրավականը այն էր, որ խնդիր էր դրվել ներկայացնել իսկական Ծառուկյանին՝ բարդ ու հակասական բնավորությամբ մի մարդու, որը մեր երկրում արել է ու անում է հսկայակական աշխատանք։ Ֆիլմը քծնանքի ու շողոքորթության շոու չէր, ինչպես հաճախ արվում է, այլ՝ իսկական մարդու մասին է՝ թե բիզնեսի, թե եկեղեցաշինության, թե սպորտի և թե մյուս բնագավառներում։

Այս ֆիլմը մտածելու և հետևություններ անելու տեղիք է տալիս։ Սոցիալական պատասխանատվության զգացումը Հայաստանում ցավոք գտնվում է նախնադարյան մակարդակում։ Եւ սա հասարակական այլասերված հարաբերությունների հիմքում է։ Հայաստանում կան օրինական ու անօրինական հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր խոշոր մեծահարուստներ։ Այդ, ո՞ր մեկը իր պարտքը համարեց վերցնել կոնկրետ ոլորտներ ու տասնամյակներով զարգացնել։ Ո՞վ սպորտի ու մշակույթի վրա ծախսեց միլիոններ։ Ընդ որում երկար տարիներ պետական մակարդակով խոչընդոտում էին անել բարեգործություն։ Սա իրականություն է, շատ կեղտոտ իրականություն։ Ոմանք ասում են՝ անում է , բայց ցույց է տալիս։ Դուք էլ արեք ու ձեր տասնյակ հեռուստաալիքներով ցույց տվեք։ Կառուցեք հիվանդանոցներ, համալսարաններ, գրադարաններ ու ցույց տվեք։ Ֆինանսավորեք՝ գիտնականներին, բժիշկներին, ուսուցիչներին ու ցույց տվեք։ Օգնեք երիտասարդներին, որ միջազգային հարթակ դուրս գան ու ցույց տվեք...։ Ո՞վ է ձեզ արգելում։

Հայաստանում շատ մարդիկ կան, ովքեր գուցե ավելի շատ փող ունեն, քան Ծառուկյանը։ Ո՞վ է նրանց ձեռքը բռնել։ Մարդու ուժը և հեղինակությունը փողը չէ։ Ոչ ոք մյուս աշխարհ իր փողերը դեռ չի տարել։

Անկախ Ծառուկյանի առաջիկա որոշումից, այս ֆիլմը նրա փոխարեն կայացրել է որոշումը։ Ծառուկյանը մեր երկրում անում է այն, ինչը այս պահին ոչ ոք չի անում, և նա ունի մեծ ժողովրդականություն։ Անկեղծ՝ ժողովրդականություն։ Մնացածը երկրորդական հարցեր են...։

Վահրամ Գևորգյան



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan