Չորեքշաբթի, 18 Հունվարի 13:57
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

1917-ից մինչեւ 2017 կամ 2017-ից առաջ դեպի ետ՝ 1917

2016-12-31 12:16:45

1917թ. հրատարակված հայալեզու թերթերից մեկի մի ամբողջ էջանոց հոդվածն ընթերցելուց հետո հասկացա, որ մեր տարածաշրջանում, այդ թվում Հայաստանում, մնացել են գրեթե նույն խնդիրները: Տարբերությունը, եւ իհարկե, ամենամեծ տարբերությունը, որ մենք անկախ պետություն ունենք:

Ցավն ու մեր ազգի մեծագույն ողբերգությունն այն է, որ մենք այդպես էլ չգնահատեցինք այն մեծ նվերը, որ ստացանք 1991թ.: Մենք այդպես էլ չհասկացանք, որ պետություն ունենալը մեծագույն երջանկություն է եւ տրված է քչերին:

Վատ է, շատ վատ է, որ պետություն ունեցող ազգի մտածողությունը 1917թ. պետություն չունեցող ազգի մտածողությունից գրեթե ոչնչով չի տարբերվում:
Գործատուները շահագործում են իրենց աշխատողներին: Շահագործում են ամենադաժան ձեւերով եւ եղանակներով: Միլիարդատեր, միլիոնատեր գործատուի աշխատողները ստանում են
70-80 հազար դրամ, եւ կատարում ստրկական աշխատանք:

Ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ հիմա արդարություն չկա: Օրենքի առաջ, մեղմ ասած, ոչ բոլորն են հավասար: Պեպոները հայտնվում են բանտում, կալանավորվում են, իսկ Զիմզիմովները շքանշաններ են ստանում՝ պատասխանատվության ենթարկվելու փոխարեն:

Հայ մարդը, ինչպես հարյուր տարի առաջ, սիրում է արտագաղթել: Արտագաղթում է այնպես, կարծես անտեր եւ պետություն չունեցող ազգի ներկայացուցիչ լինի: Հարյուր տարում հայ մարդու մտքում գրեթե ոչինչ չի փոխվել:

Եւ այսքանից հետո գրեթե բոլորը հարցնում են՝ իսկ ե՞րբ է լավ լինելու: Հարցնում են, նույնիսկ իրենց համար չձեւակերպելով, թե ո՞րն է այդ «լավը»: Հարցնում են, չցանկանալով ոչինչ անել այդ «լավի» գալստյան համար:

Ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ հիմա մենք խնդիրներ ունենք մեր հարեւանների հետ: Ունենք լուրջ խնդիր եւ այդ խնդրին վերաբերվում ենք անլրջորեն: Մեզ այնպես ենք պահում, կարծես այդ խնդիրը մեզ չի առնչվում, կարծես այս աշխարհում միայն մենք ենք եւ մեր հարեւանը: Մենք լրջության պակաս ունենք: Իսկ երբ լրջության պակաս է լինում դառնում ենք գործիք այլոց ձեռքին:

Ասում են, թե ե՞րբ է լավ լինելու: Լավ է լինելու եւ 1917-ի քաոսային իրադարձությունները չեն կրկնվի, երբ

- ՀՀ քաղաքացին, որը հոգնել է այս իշխանություններից եւ անգամ հայհոյում է նրանց, պաշտոնյա տեսնելիս ծնկները չծալի եւ չսկսի քծնել, հույս ունենալով մի մանր եւ նեղ անձնական հարց լուծել, այլ շատ հանգիստ եւ քաղաքակիրթ հայտնի իր դժգոհությունը եւ պահանջը:

- ՀՀ ցանկացած քաղաքացի կարողանա պաշտպանել իր շահերը եւ գործատուին չընկալի որպես ճորտատեր կամ ստրկատեր եւ նրանից պահանջի արժանապատիվ աշխատանք եւ աշխատավարձ:

- ՀՀ քաղաքացիների գոնե կեսից ավելին հասկանան, որ ընտրությունների ժամանակ որեւէ ձեւով չի կարելի ընտրակաշառք վերցնել եւ այս կամ այն պատճառով քվեարկել կառավարող կուսակցության օգտին, որին, բառիս բուն իմաստով, հայհոյել է առնվազն հինգ տարի:

- Բոլորը հասկանան, որ օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը, եւ ոչ թե մի քանիսն ավելի հավասար լինեն եւ իրենց պատկանի բենզինի, կոնֆետի կամ զուգարանի թղթի մենաշնորհը:

- Որեւէ մեկի մտքով չանցնի, թե լավ կյանքի համար պետք է պայքարեն բոլորը, բայց միայն ոչ ինքն ու իր ընտանիքի անդամները:

- Հասկանան, գիտակցեն, որ Հայաստանը, մեր պետությունը մեր ընդհանուր տունն է: Եւ հասկանան, որ Ռուսաստանը, Ճապոնիան, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը տուն չեն կարող դառնալ, հայրենիք չեն կարող դառնալ, եւ Հայաստանում չապրեն այնպես, ինչպես Ռուսաստանում կամ Կանադայում:

- ՀՀ կառավարող ուժը, նրա ղեկավարները հասկանան, որ որեւէ Սուրբ գրքում, որեւէ օրենքում, որեւէ մարգարեացման մեջ նրանց չի պարտադրվում կառչել իշխանությունից եւ փորձել հավերժ իշխել:

- Ժողովուրդը դուրս գա փողոց եւ խաղաղ եւ բարի գործողությունով կառավարող ուժին հասկացանի, որ արդեն հոգնել ենք իրենցից էլ, առկա խնդիրներից էլ:

Top-News.am



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan