Չորեքշաբթի, 18 Հունվարի 13:58
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Երբ լրջություն չկա

2016-12-22 15:25:12

 Բարդ եւ տարօրինակ ժամանակներ է ապրում մեր երկիրը: Ցավոք, այս բարդ եւ տարօրինակություններով լեցուն ժամանակը ձգվում եւ ձգվում է: Եւ այս տարօրինակություններով լեցուն, անհեթեթություններով լեցուն ժամանակում քաղաքական դաշտում երեւում են Ազատ Արշակյանի տիպի գործիչներ:

Խոսքն այն տիպի մասին է, որոնք այդպես էլ չընկալեցին, որ Հայաստանը պետություն է եւ ոչ թե սրճարան: Եւ քանի որ չընկալեցին, շարունակում են քաղաքական գործունեությունը շփոթել սրճարանում մի բաժակ սուրճ խմելու հետ:

Ազատ Արշակյանը մեր երկրի կայացման համար, մեղմ ասած, գրեթե որեւէ դերակատարում չի ունեցել: Շատերը նրա անունը ասոցացնում են միայն թռչնաբուծարանների հետ եւ ուրիշ ոչինչ, այնինչ, Ազատ Արշակյանն իրեն մեծ քաղաքական գործիչ է համարում: Եւ քանի որ հիմա տարօրինակ ժամանակներ են, Ազատ Արշակյանի հետ անգամ հարցազրույց են վերցնում: Հարցազրույցներից նա ոգեւորվում է, կորցնում իրականության զգացումը, եւ իրեն իրավունք վերապահում խոսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին:

Գուցե ցինգան է կրկին նրան խեղդում, գուցե փորացավ ունի, բայց նա կրկին փորձում է նկատելի լինել, իսկ դրա համար ամեն անգամ ընտրում է մանր-մունր կեղտոտ ծառայություններ մատուցելու դերակատարումը: Ժամանակ կար նա ակտիվորեն խոսում էր Գագիկ Ծառուկյանի դեմ, հիմա էլ որոշել է աչքի ընկնել եւ միավորներ վաստակել Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելով:

Իրեն մի պահ Ազատ Արշակյանը դատավոր է պատկերացրել, եւ ցինիզմը միացնելով հայտարարել, որ եթե Ռոբերտ Քոչարյանը մասնակցի բարեփոխումներին, ապա դատարանը դա մեղմացուցիչ հանգամանք կհամարի: Եւ այս անլուրջ, իրականությունից կտրված անձնավորությունը հետաքրքրություն է առաջացնում լրագրողների կողմից, որոնք անգամ նրանից հարցազրույց են վերցնում: Ազատ Արշակյանը հարցազրույցներ տալու, ցինիկ հայտարարություններ անելու փոխարեն ճիշտ կաներ, եթե փորձեր գոնե լրջանար, որ գոնե տանելի լինի իր նեղ շրջապատի համար, իսկ քաղաքական դաշտում նա երբեւէ եւ առավել եւս հիմա եւ ապագայում անելիք չունի: Քաղաքականությունն անլուրջ եւ իրականությունից կտրված մարդկանց տեղը չէ:

Վարդան Մխիթարյան 



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan