Երեքշաբթի, 17 Հունվարի 16:53
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Աճպարարություն կամ ինչպես աճեցին արտահանման ծավալները

2016-12-22 11:50:50

 Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2016թ. 11 ամիսներին դանդաղել է մինչև 0.6%, իսկ տնտեսության շարժիչ ուժը շարունակում են մնալ ծառայությունների եւ արդյունաբերության ոլորտները, եթե, իհարկե, այս իրավիճակում կարելի է այն որպես շարժիչ ուժ համարել:

Իհարկե, 0.6 տոկոսն ավելի իրատեսական, իրական պատկերն արտացոլող թիվ է, քան նախկինում նշված 4 կամ 5 տոկոսը: կարելի է միանշանակ արձանագրել, որ 0.6 տոկոս աճը իրական աճի բացակայության վկայությունն է:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, միայն նոյեմբերին արձանագրվել է 5% անկում, իսկ տարեկան աճը կազմել է 2.3:

Այս համապատկերում, մեղմ ասած, զարմացնում է այն, որ արտահանումն աճել է մոտ 22 տոկոսով: Իսկապես, անհասկանալի է, թե ինչի հաշվին կարող է աչել արտահանումը, երբ գյուատնտեսության ոլորտում անկում է արձանագրվել, երբ պղնձի գները գրեթե անփոփոխեն մնացել, եւ երբ էլէներգիայի արտադրության ծավալները նվազել են:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, Հայաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը 2016-ի հունվար-նոյեմբերին կազմել է 2195.9 մլրդ դրամ ($ 4576.3 մլն), մասնավորապես արտահանման ծավալը կազմել է 776.1 մլրդ դրամ ($1621.7 մլն), ներմուծման ծավալը`1417.8 մլրդ դրամ ($ 2954.6 մլրդ), ինչը երկրի արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը ձեւավորել է 639.7 մլրդ դրամ ($ 1332 մլն) մակարդակում:

Կրկին վերադառնանք արտահանմանը: Նույն պաշտոնական վիճակագրության համաձայն, էլէներգիայի ոլորտում 7.4 տոկոսի անկում է արձանագրվել, անկում է ապրել նաեւ գյուղատնտեսությունը, եւ այս ամենից հետո հայտարարում են, թե արտահանումն աճել է: Ինչպե՞ս է աճել, երբ այն ճյուղերը, որոնք ապահովում են արտահանումը, անկում է արձանագրվել:

Իսկապես, ինչպես Կարեն Կարապետյանն է մի անգամ նշել, վիճակագրությանն այնքան էլ պետք չէ հավատալ:

Ի դեպ, վերջին 20 տարիների ընթացքում արտահանման եւ ներկրման տարբերությունը եղել է 3 անգամ` հօգուտ ներկրման, իսկ հիմա, առանց որեւէ էական տեղաշարժերի, այս թիվը կտրուկ նվազել է:

Հատուկ շեշտենք, որ այստեղ ոչ այնքան դեր է խաղացել արտահանման ծավալների աճը, որքան ներկրման ծավալների նվազումը: Մենք իրականում ունենք ներքին սպառողական շուկայի ցածր մակարդակ: Մարդկանց գնողունակությունը կտրուկ անկում է ապրել, եւ այստեղ հպարտանալու ոչինչ չունենք:

Նորից անդրադառնանք  արտահանմանը եւ շեշտենք, որ այն ապահովում է հիմնականում չորս խումբ ապրանքներ՝ ծխախոտ, խմիչք, պղնձի խտանյութ եւ ֆերոմոլիբդեն եւ կիսաթանկարժեք ու թանկարժեք քարեր: Արտաքին աշխարհում հանքանյութի գները ցածր են հիմա, ծխախոտն ու խմիչքն էլ նորմալ չի իրացվում՝ հասկանալի պատճառներով:

Սպասենք, թե ինչպես են պաշտոնյաները բացատրելու արտահանման ծավալների անհասկանալի կտրուկ աճը:

Հակոբ Ասատրյան



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan