Երեքշաբթի, 17 Հունվարի 16:54
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Կեղծ եւ զավեշտալի սոցիալական հարցումները

2016-12-21 12:54:05

Մի քանի տարի է, ինչ իշխանությունները ժողովրդի վրա ազդելու մի նոր, եւ միաժամանակ հին եղանակ են հայտնաբերել: Նախագահական կամ խորհրդարանական ընտրություններից առաջ պարբերաբար հայտարարում են, թե սոցհարցումներ են անցկացվել, որոնք պարզել են ժողովրդի անվերապահ աջակցությունը իշխանություններին:

Եթե ասենք, որ այդ հարցումները եւ այդ հարցումների պատվիրատուներն ու անցկացնողները զավեշտալի եւ ծիծաղելի վիճակում են հայտնվում, կնշանակի ոչինչ չենք ասում:
Համատարած աղքատության պայմաններում, բոլոր ոլորտներում ձախողված իշխանությունները, իսկ ավելի ճիշտ, այսպես կոչված, սոցիոլոգները հայտարարում են, թե իշխանության վարկանիշն ամենաբարձրն է, իսկ ընդդիմադիր ուժերինը՝ մոտ զրոյին:

Եւ այսքանից հետո իշխանության ներկայացուցիչները նեղսրտում են, թե ինչու չեք հավատում այս ցոցհարցումներին: Իսկ մենք էլ հարցնում ենք՝ լավ, մինչեւ երբ եք կարծելու, թե մեր ժողովուրդը զուրկ է մտածողությունից:

Եթե ցանկանում եք պարզել, թե իրականում ինչպես է ժողովուրդը վերաբերում իշխանություններին, ՀՀԿ-ին, ապա զրուցեք տարբեր խավերի, տարբեր մասնագիտության տեր, գործ ունեցող եւ անգործ, բիզնես ունեցող եւ չունեցող մարդկանց հետ: Զրուցելուց հետո էլ կհասկանաք, թե ինչու են սոցհարցումներ անցկացնողները եւ զարմանահրաշ թվեր հրապարակողները հայտնվում զավեշտալի վիճակում:

Հայաստանը մեծ երկրների թվին չի պատկանում: Հայաստանում ապրում է հազիվ երկու միլիոն մարդ, եւ անհնար է սոցհարցումների, ավելի ճիշտ, կեղծ սոցհարցումների արդյունքները հրապարակելով ազդել մարդու հոգեբանության վրա:

Երբ սոցիոլոգն առանց ամաչելու նայում է լրագրողների աչքերին եւ ասում, թե ՀՀԿ-ին պատրաստ է քվեարկել տասը հոգուց երեքը կամ հինգը, ապա նա չպետք է նեղանա իրեն հայհոյող ժողովրդից: Կարծում ենք, որ ճիշտ ժամանակն է, որ իշխանությունները հրաժարվեն ժողովրդի վրա ազդելու այս ծիծաղ առաջացնող եղանակից:

Ի վերջո, երբ մամուլում հրապարակվում է, որ Լիսկան լինելու է ՀՀԿ-ի ցուցակում եւ ՀՀԿ-ն էլ պաշտոնապես չի հերքում այս տեղեկությունը, ապա դրանից հետո նույնիսկ ամենամիամիտ մարդը չի հավատա, որ ՀՀԿ-ի վարկանիշն ամենաբարձրն է:


Իհարկե, առաջիկայում կանցկացվեն անկախ սոցհարցումներ, հարցազրույցներ, որոնք կտան իրական պատկերը, բայց առանց դրա էլ պարզ է, որ իշխանությունների վարկանիշը մոտ է զրոյին:

Ի դեպ, կեղծ սոցհարցումներ անցկացնողներն ու պատվիրողները խայտառակ են լինում ամենուր: Այսպես, ոմանք ամերիկացիներին համոզում էին, թե սոցհարցումները վկայում են, որ Քլինթոնը վստահ հաղթանակ է տանելու Տրամպի վրա, փորձելով ազդել չկողմնորոշված ընտրողների վրա: Ի վերջո պարզվեց, որ նրանք ամիսներ շարունակ պարզապեսխաբել են ամերիկացիներին: Խաբեցին եւ խայտառակ եղան: Ի վերջո գողինը ու բոզինը քառասուն օր է:

Այսպիսով, կեղծ սոցհարցումներն իրենց վաղուց սպառել են, եւ իշխանություններին մտերմաբար հորդորում ենք ավելորդ գումար չվատնել այդ հարցումներն անցկացնողների, ավելի ճիշտ թվեր նկարողների եւ դրանք հրապարակողների վրա:

Գագիկ Մարտիրոսյան



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan