Երեքշաբթի, 17 Հունվարի 16:53
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Ահազանգ Ստրասբուրգից. «Արդեն միջազգային ատյանն է ասում, որ վաղուց բանը բանից անցել է»

2016-12-19 23:08:57

 Հայաստանի իշխանությունները հայտարարեցին երկրում արմատական բարեփոխումների անհրաժեշտության և հաստատակամության մասին: Նշանակվեց նոր վարչապետ, ով ասաց, որ կարող է երկիրը ճգնաժամից հանել, շտկել սոցիալ տնտեսական աղետալի վիճակը: Հանրությունը շուչը պահած սպասում է: Սրան զուգահեռ hանրության մեկ այլ հատված շունչը պահած սպասում է դատական համակարգի բարեփոխման ավետիսին, սակայն դա չեղավ, փոխարենը այդ մասին ահազանգ եկավ Ստրասբուրգից`աննախադեպ վճռի տեսքով:

Հոկտեմբերի 27-ին ՄԻԵԴ հրապարակած վճռով` «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով, կոնկրետ գնահատական տրվեց Հայաստանի արդարադատությունը գլխավորող անձին` Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գործողություններին ու վարքագծին, որով փաստեց, որ խախտվել է կողմերի արդար դատաքննության իրավունքը, ինչի հետևանքով մարդը զրկվել է սեփականության իրավունքից:

Գործը ՄԻԵԴ ներկայացրած փաստաբան Վահե Գրիգորյանն ասում է, որ սա իրեն հանդիպած առաջին վճիռն է, որտեղ նման գնահատական է տրվել բարձրագույն դատական պաշտոնյայի գործողություններին:

«Ես չեմ նախանձում պարոն Մկրտումյանին այս պայմաններում, ով ինքն իրեն մի փոքր խումբ խարդախների ձեռքին անմնացորդ օգտագործված գործիքի դերում է դրել, արդարադադատություն իրականացնելու փոխարեն: Այս վճիռն ընդամենը ցուցիչ է, սրանով արդեն միջազգային ատյանն է ասում, որ վաղուց բանը բանից անցել է», ասում է փաստաբանը` ընդգծելով, որ սա հստակ կոռուպցիոն դրսևորումներով գործ է և ամենայն մանրամասնությամբ քննության արժանի.

«Պարոն Մկրտումյանի արտահայտություններին տրված դատարանի գնահատականն ուղղակիորեն կապակցվել է նաև ընդհանուր գործի շրջանակներում արդար դատաքննության իրավունքի հետ: Նա փաստորեն այդ փոքր խմբի գույքային և տնտեսական շահերը գերադասել էր Հայաստանի պետական և ազգային շահերի նկատմամբ»:

Արձագանքը վճռին բուռն էր, հատկապես Վճռաբեկ դատարանից «տուժած» փաստաբանների կողմից, սակայն վճռի հրապարակումից 1,5 ամիս անց Արման Մկրտումյանը շարունակում է լուռ պաշտոնավարել: Նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին տեղեկություններ չկան և գերիշխում են տեսակետները, որ չեն էլ լինելու, վերջինս անպատիժ է մնալու և շարունակելու է պաշտոնավարել:

«Այս վճիռը չեմ կարծում, որ մեծ բեկում կմտցնի, թեև նորմալ իրական պետությունում միանշանակ պետք է բեկում մտցներ: Վճիռը ցույց է տալիս բարձրագույն դատական իշխանության ղեկավարի ակնհայտ շահագրգռվածությունը գործով», ասում է փաստաբան Գևորգ Գյոզալյանը:

Օրերս ավելի քան երեք տասնյակ փաստաբաններ դիմել են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին պարզելու՝ արդյոք հարուցվել է կարգապահական վարույթ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ:

«Վճռաբեկ դատարանում նախագահում է մի անձ, ով խախտել է կոնվենցիան: Եթե նաև նկատի ունենանք Մկրտումյանի լիազորություններն այլ դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու իմաստով, ապա ակնհայտ կդառնա, որ տվյալ անձը ընդհանրապես չի կարողանա պաշտոնավարել: Բացի այն, որ նա խախտումներ էր թույլ տալիս նախկինում, այժմ էլ այդ խախտումները շարունակվում են ՄԻԵԴ որոշումից հետո և կշարունակվեն, քանի դեռ նա պաշտոնավարում է», ասում է փաստաբան Լուսինե Սահակյանը:

Փաստաբանին մտահոգում է նաև վերաքննիչ և վճռաբեկ դատարանների միջև առկա հակամարտությունը: Վերաքննիչ դատարանում որոշ փոփոխություններից հետո հայտնվեցին եզակի դատավորներ, ովքեր իրական արդարադատություն են իրականացնում, սակայն նրանց կողմից կայացրած դատական ակտերը շատ լուրջ վտանգի տակ են դրվում, բեկանվում են, քանի որ Վճռաբեկ դատարանի նախագահը ցավոտ է տանում նման դատավորների գոյությունը:

«Արման Մկրտումյանի համար դա ուղղակի հարված է, և նա անում է ամեն ինչ, որ ոչ նման դատավորներ լինեն, ոչ էլ նրանց կայացրած դատական ակտերը: Վերաքննիչ դատարանն իրոք կարող է դառնալ այն օղակը, որը կարող է կամաց-կամաց արդարադատություն իրականացնել, և դա պայմանավորված է հենց անձերով»:

Այն, որ ժամանակ առ ժամանակ հայտարարվում է դատական համակարգում լուրջ փոփոխությունների մասին, Լուսինե Սահակյանը կարծում է, որ այն հնարավոր կդառնար, եթե արդարադատություն իրականացնող այդ փոքրաթիվ դատավորները պաշտպանված լինեին:

«Բայց մենք տեսնում ենք, որ նրանք պաշտպանված չեն, նման նպատակ էլ դրված չէ: Եթե նման նպատակ դրված լիներ, Արման Մկրտումյանը այդ պաշտոնը չէր զբաղեցնի, և նման պայքար թուլ չէր տրվի»:

Փաստաբանները պնդում են, որ դատավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի մյուսների համար դա զսպող հանգամանք լինի, հատկապես այն դեպքում, երբ դատավորն արդարադատության համար պատասխանատու պաշտոնյա է:

«Դատավորը պետք է պատասխանատվություն կրի նախ ակնհայտ անհիմն դատական ակտ կայացնելու համար, իսկ այս ակտն ակնհայտ անհիմն է: Հնարավոր չէ, որ Եվրոպական դատարանը 7 հոգանոց օտարերկրացի դատավորների կազմով միաձայն տեսնի անձի սեփականության իրավունքի ճանաչումը, և այդ փաստը չտեսնի Վճռաբեկ դատարանի 6 հոգանոց բարձր պրոֆեսիոնալ դատական կազմը` կրկին նույն միաձայնությամբ»:

Ըստ Վահե Գրիգորյանի` այս գործով փոխհատուցման ենթակա գումարը, ամենահամեստ հաշվարկի դեպքում, մի քանի անգամ հնարավոր է գերազանցի մինչ օրս կառավարության կողմից ՄԻԵԴ վճիռների հիման վրա վճարված ամբողջ գումարը միասին վերցրած:

Տեղեկություններ կան, որ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է բողոքարկել ՄԻԵԴ վճիռը Մեծ պալատում, և վերջերս Արման Մկրտումյանի այցը Ստրասբուրգ կապված է եղել հենց այդ հարցի հետ: Փաստաբանները վստահ են, որ ՄԻԵԴ վճիռը խիստ փաստարկված է և այն բեկանման ենթակա չէ, այդ քայլով կառավարությունն ընդամենը փորձելու է ժամանակ ձգել:

«Մեր կառավարությանը պատիվ չի բերելու բողոքարկումը, քանի որ ՄԻԵԴ որոշումը այնքան փաստարկված է, որ բեկանումը կարելի է բացառել, ուղղակի երկրին էլ պատիվ չի բերի, որ խախտումը թույլ տալուց հետո էլ խնդիրը լուծելու փոխարեն շարունակում են պայքարել: Մինչև վերջ պայքարելու ենք, որ Արման Մկրտումյանը չպաշտոնավարի, որովհետև Արման Մկրտումյանի գոյությունը Վճռաբեկ դատարանում դատական համակարգի կործանումն է»:

Հայաստանի արդարադատության երաշխավոր Սերժ Սարգսյանը չի շտապում լուծել Մկրտումյանի հարցը, ինչպես նաև չի խոսում դատական համակարգի, բարեփոխման մասին, քանի որ դրանք անհամատեղելի են: Մնում է Ստրասբուրգը ևս մեկ որոշումով պարտավորեցնի հրաժարվել Վճռաբեկ դատարանի նախագահից:

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

lragir.am



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan