Երեքշաբթի, 17 Հունվարի 16:54
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Մարտի են նետվում «նույնները»

2016-12-19 11:46:35

Կա մի խումբ, որոնք կցված լինելով իշխանության համապատասխան շենքին պարբերաբար օգտագործվում են բոլոր այն գործիչների և ուժերի դեմ, ովքեր պոտենցիալ վտանգ են ներկայացնում գործող իշխանության վերարտադրմանը։

Այս իշխանության համար վտանգ են ներկայացնում այն մարդիկ, ովքեր իրենցը չեն, ովքեր ունեն տեսակետ, արժանապատվություն։

Ժամանակային առումով իշխանության սազանդարների խումբը գործունեություն ծավալել է երեք ուղղությամբ՝ Գագիկ Ծառուկյանի դեմ, Արա Աբրահամյանի, հիմա էլ՝ Սեյրան Օհանյանի։

Այս մարդիկ ոհմակի հոգեբանությամբ ուղեղներն անջատած հարձակվում էին Ծառուկյանի վրա, հետո վերջին փողոցայինի բառապաշարով ՝ Արա Աբրահամյանի։ Վերջին հրահանգը Սեյրան Օհանյանն է։ Մտքներով անգամ չի անցնում, թե այս մարդիկ ինչ են ասում, ինչ խնդիր են դնում, ինչ են զգուշացնում և վերջապես՝ ինչ ավանդ ունեն պետության կայացման գործում։


Տարբերություններ, իհարկե, կան։ Ծառուկյանի պարագայում կար ուժեղ համակարգ, որը բառիս բուն իմաստով «սատկացրած» էր պահում այդ փողով վայրահաչողներին։ Հենց այդ պատճառով էլ երկար ամիսներ տևող վայրահաչոցը ոչ մի արդյունքն չտվեց և Ծառուկյանը հաստատակամ շարունակում էր պահպանել իր բարձր վարկանիշը։ Արա Աբրահամյանի պարագայում՝ նախ ժամանակն էր փոքր և երկրորդ՝ չկար համակարգ, ինչը սրանց անպատիժ գործելու հնարավորություն էր տվել։

Սեյրան Օհանյանի պարագայում խնդիրը բազմաշերտ է։ Նա պատերազի հերոս է, և բանակի կայացման գործում ունի ահռելի մասնակցություն։ Նա շատ երկար տարիներ եղել է երկրի պետական վերնախավի ազդեցիկ դեմքերից մեկը և երբեք մասնակցություն չի ունեցել ներքաղաքական գզվռտոցին։ Այս և մի շարք հանգամանքներից ելնելով Սեյրան Օհանյանը լուրջ հեղինակություն ունի բանակում, ազատամարտիկների մոտ, պետական համակարգում, սահմանամերձ շրջաններում, հասարակության չքաղաքականացված շերտերում և այլն։ Իշխանությունը սովորաբար նոր բան դժվար է մտածում և օգտվում է հին կադրերի հին ծառայություններից։ Բայց մենք էլ ունենք որոշակի և զգալի փորձ և անպատասխան չենք թողնելու բոլոր նրանց, ովքեր կխախտեն մարդկային տարրական նորմերը, ովքեր չափից ավելի հավեսով կփոխհատուցեն վճարված գումարը։ Սա վերաբերում ստյոպիկսաֆարյաններին, մուշեղսաղաթելյաններին, և այլոց։ Բոլոր նրանք, ովքեր կխախտեն չգրված օրենքները շատ ցավոտ պատասխան են ստանալու՝ անկախ, որ բևեռից, որ թևից, որ շրջանակներից կլինեն։ Ի դեպ՝ միջնորդություններ չեն ընդունվելու։

Մենք մտնում ենք նախընտրական փուլ, որտեղ պետք է քննարկվեն պետության համար կարևորագույն նշանակության հարցեր, որտեղ պետք է լինի տեսակետների բախում, համադրում, բանավեճ և միավորում։Մենք խոր հարգանքով ենք վերաբերվում և բերաբերվելու նրանց, ովքեր չեն կիսում մեր հայացքները, բայց նրանք, ովքեր կփոձեն անցնել անձնական վիրավորանքների դաշտ և կխախտեն որոշակի նորմեր, ստանալու են անհամաչափ պատասխաններ։

Վահրամ Գևորգյան



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan