Երեքշաբթի, 17 Հունվարի 16:52
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Քաղաքական դաշտի դերձակն ու մեծ անակնկալը

2016-12-12 15:03:29

Նախաձեռնելով սահմանադրական հանրաքվեն Սերժ Սարգսյանն ուներ մեկ պարզ նպատակ՝ 2018-ից մնալ իշխանության գլխին։ Մնացածը հեքիաթներ են, որոնց չէին հավատում նաև դրանց քարոզիչները։

Ընտրությունների նախաշեմին դերձակն ուզում է քաղաքական դաշտը գծել մեկ սկզբունքով՝ Ս. Սարգսյանի հետ և Ս. Սարգսյանի համար։ Կուսակցություններին և ռեյտինգային թեկնածուներին նա փորձելու է դասավորել այս պարզունակ փազլի մեջ։
Առաջին հայացքից, իսկապես մեծ խոչընդոտներ չեն երևում։ Դեռևս չկա այն բևեռը, որը կփոխի մթնոլորտը։ Բայց կա մի գործոն, որը օբյեկտիվ է և դրան հնարավոր չէ տանել Բաղրամյան 26 ֆոտոսեսիայի։ Խոսքը տնտեսության մասին է։ Տնտեսությունը

Հայաստանում գահավիժում է, և դա միակ օբյեկտիվ խոչընդոտն է , որը խանգարելու է 100 տոկոսանոց կառավարելի դաշտ ունենալուն։


Այս տնտեսական, սոցիալական պայմաններում Սերժ Սարգսյանի կամքից դուրս բևեռ կարող է ձևավորվել ամեն պահի և ամեն ինչ գնում է դրան։ Դա է պատճառը, որ իր ազդեցությունից դուրս գտնվող ուժերի գոյությունը անհանգստացում է իշխանությանը։ « Համախմբում» կուսակցության առաջ փակ են հեռուստանընկերությունների 90 տոկոսը։ Իշխանական լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը։

Չի լինում մի օր, երբ « Համախմբում» կուսակցության մասին որևէ սուտ լուր, սուտ նախագիծ, սուտ զարգացում չտպագրվի։ Ընդ որում, նույն սխեմայով՝ սկզբում մի սուտ է տպում հայտնի « արևմտյան լրատվամիջոցը», հետո արտատպում են մոտ մեկ տասնյակ մյուսները, հետո՝ վերջում այդ բացարձակ ստի վրա գրվում է վերլուծություն։ Մեկ-երկու օր անց Ս. Սարգսյանի ընտանիքին պատկանող հեռուստաընկերություններից մեկի եթերում «պատահական հյուրին» տրվում է « պատահական հարցը» Համախմբման մասին։

«Համախմբմանը» մեղադրում են Քոչարյանի թիմ լինելու մեջ։ Մի կողմ դնենք՝ դա բացասական ազդեցություն ունի, թե դրական, մի կողմ դնենք, որ եղել են բազմաթիվ հերքումներ, բայց այն, որ դա անում են մարդիկ, ովքեր Քոչարյանի օրոք եղել են հիմնական շահառուների, հիմնական նազիր-վեզիրների ցանկում՝ իհարկե գարշելի է։ Ի դեպ, այստեղ մենք նկատի չունենք Ս. Սարգսյանին և թող իրենց վրայից ոմանք դա չգցեն նրա վրա։ Թեև դա Հայաստանում ընդունված խաղի կանոն է։
Նախընտրական փուլը, մեծ հաշվով, սկսված է։ Ակնկալել ծրագրային պայքար անիմաստ է, ակնկալել քաղաքակիրթ բանավեճ՝ անիմաստ է։


Այս ընտրական օրենսգիրքը զոռբայության և փողի ընտրություն է նախատեսում։ Թվում է, թե իշխանությունն ունի բոլոր հնարավորությունները հանգիստ վերարտադրվելու։ Բայց դա միայն թվում է և իշխանությունը շատ լավ գիտի, որ այդպես չէ։ Հայաստանում իշխող չքավորությունը, հուսալքությունը, անարդարությունը ուղղակի ստիպելու են , որ ձևավորվեն է 1-2 նոր ուժեղ բևեռներ, որոնք փոխելու են դերձակի գծածը։ Իշխանությունը գիտի նաև, որ իր ուղեծրում գտնվող ուժերից ոմանք, այդ թվում՝ ազդեցիկները, նոր բևեռի ուժեղացման ժամանակ անցնելու են մյուս կողմը։ Իշխանության խաղաղ կազմաքանդումները լինում են հենց այս ճանապարհով։

Top-News.am



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan