Երեքշաբթի, 17 Հունվարի 16:53
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Ինչու ձյուն եկավ հենց դեկտեմբերի 10-ին

2016-12-10 20:40:01

28-ամյա Գոռը 58 համարի ավտոբուսում գողություն է արել, բայց հետո բռնվել է եւ բերման ենթարկել: Այստեղից հետեւություն, որ չի կարելի գողություն անել, եւ որ ամենակարեւորն է՝ ավտոբուսում պետք է չափից ավելի ուշադիր լինել:

Բայց միայն այս լուրը չէ, որ եղել է հայաստանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում դեկտեմբերի10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը:

Այսպես, պարզվում է օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, երբ փոքր է եղել Ձմեռ պապից խաղալիքներ է խնդրել: Իսկապես, սա իսկական բացահայտում է, որ արել են հայ լրագրողները: Մենք էլ կարծում էինք, թե Արթուրը խաղալիքներով չի խաղացել եւ չի ցանկացել խաղալիք նվեր ստանալ, այլ մշտապես եղել է մարզումների մեջ եւ պատրաստվել Ռիոյի օլիմպիական խաղերին:

Իսկապես, այսօր անակնկալը ոչ միայն ձյունն էր, այլ նաեւ այս բացահայտումը: Հիմա մենք նոր իրականությունում ենք ապրում, երբ արդեն գիտենք, որ Արթուր Ալեքսանյանը Ձմեռ պապից խաղալիք է խնդրել:

Բայց անակնկալներն այսքանով չեն սահմանափակվում: Մեզ ցանկանում են համոզել, որ Հյուսիսային պողոտայում բազառային մակարդակի առեւտրային կրպակների բացումը եվրոպական մշակույթի մի մասն են, եւ մենք այն փոխառել ենք Եվրոպայից: Քանի որ այսօր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, ապա ով ցանկանում է, թող հավատա այս պատմությանը, բայց դե չենք կարող չասել, որ գավառական մակարդակի կրպակների, գավառային մակարդակի առեւտուրը Եվրոպայի եւ Արեւմուտքի հետ ոչ մի կապ չունի: Եթե գոնե կրպակների բացման առիթով հայ աստղերից գոնե մեկը բրիտանացի հեռուստաաստղի օրինակով մերկանար, ապա գոնե հնարավոր կլիներ խոսել Եվրոպայից ինչ-որ բան ընդօրինակելու մասին, իսկ հիմա, իսկապես, չենք կարող: Եւ իսկապես, ինչու մի հայաստանցի աստղ չի համաձայնում մերկանալ գոնե օրացույցի համար, ինչպես դա արեց Քեյսի Բաթչելորը:

Իսկ թե ինչու հայ ոստիկանները հայ ցուցարարներին թույլ չտվեցին քայլել ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը հարող մայթով եւ ստիպեցին երթով շարժվել երթեւեկությանը հակառակ, դժվար է ասել, հնարավոր է սա եւս եվրոպական արժեքների մի մասն է: Բայց հավատացեք, հաստատ Եվրոպայում որեւէ կին տանը մաքրման աշխատանքներ կատարելիս ինքնաձիգ չի հայտնաբերի, իսկ հայտնաբերելուց հետո այդ մասին չի տեղեկացնի իրավապահներին, այնպես, ինչպես վարվել է Վարդանուշ Թ-ն: Այնպես որ, սիրելի կանայք, հատկապես տոներից առաջ, երբ տները կարգի բերեք, ուշադիր եղեք հակատանկային եւ հակահետեւակային ականներից, նռնակներից եւ ինչու չէ, բակում կայանված «Իսկանդերներից»:

Եւ իհարկե, վերոհիշյալ բոլոր լուրերը մթագնվում են այս տեղեկության կողքին. Լիլիթ Հովհաննիսյանը՝ ակնոցով եւ առանց դիմահարդարման: Պարզվում է երգչուհին բեքսթեյջ լուսանկարներ է հրապարակել: Ոչինչ, եթե չգիտեք, թե ինչ է բեքսթեյջը: Դուք ժամանակ կունենաք զարգանալ եւ անգամ մի օր ձեր նմանատիպ լուսանկարները կհրապարակեք: Իսկ հիմա երջանիկ եղեք, որ Լիլիթ Հովհաննիսյանի ժամանակակիցն եք:

Իհարկե, այս տեղեկության կողքին, նորմալ է, որ շատերը չեն էլ նկատել այն տեղեկությունը, որ Ինդոնեզիան պատրաստվում է Հայաստանում դեսպանություն հիմնել, եւ որ այդ քայլը հայ-ինդոնեզիական կապերին նոր լիցք կհաղորդի: Դժվար է ասել, թե մինչ այդ ինչ լիցքեր կային մեր հարաբերություններում, բայց ուզում ենք հավատալ նաեւ նոր լիցքերին:

Եւ վերջում ամենակարեւոր լուրի մասին: Ընդ որում, ոչ թե օրվա, այլ տարվա: Լրատվամիջոցները շտապեցին բազմաչարչար հայ ընթերցողին տեղեկացնել, որ նրանք, ովքեր ծնվել են Օձի, վագրի կամ շան տարում, թող առանձնապես ուրախ չպատրաստվեն Ամանորյա տոներին: Մի գուշակ է հայտնվել, որը հայտարարել է, թե նրանց վատ տարի է սպասվում: Կեցցեն նման լուրեր տարածող հայաստանյան լրատվամիջոցները,հատկապես նրանք, ովքեր իրենց լրագրողներին ուղարկել են այդ գուշակի ասուլիսին:

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու հենց այսօր ձյուն եկավ:

Top-News.am




ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan