Երեքշաբթի, 17 Հունվարի 16:53
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Ի՞նչ նպատակ են հետապնդում արջի ծառայություն մատուցողները

2016-12-02 19:44:40

ՀՀԿ համագումարը գցեց ազգաբնակչության գերակշիռ մասի տրամադրությունը: Եւ ինչպես չգցեր, եթե այդ համագումարից հեռավոր 37-ի հոտն էր գալիս: Այսուհանդերձ, Սերժ Սարգսյանի ելույթի տնտեսական զարգացմանը վերաբերող հատվածն ամենացնցողն էր, բառի ոչ լավ իմաստով:

Դժվար է ասել, թե ի՞նչ նպատակ էին հետապնդում Սերժ Սարգսյանին արջի ծառայություն մատուցողները, բայց հաստատ ՀՀ եւ ոչ մի քաղաքացի չհամոզվեց, որ վերջին տարիներին ինքն սկսել էավելի լավ ապրել (բացառությամբ մի քանի): Հայաստանցին հիշում է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում ինքն աշխատանք ուներ, իսկ եկամուտները կայուն աճում էին, կենսամակարդակն էլ բարձրանում:

Մենք Հյուսիսային Կորեա չենք, որ մարդն իր կենսամակարդակի մասին պատկերացում կազմի առաջնորդի ելույթից: Հյուսիսկորեացին միանգամից շան միս է սիրում, երբ առաջնորդն ասում է, թե այն ամենակալորիականն է կամ միանգամից սիրում է ցամաք հաց ուտել, քանի որ առաջնորդը նման հրահանգ է տալիս: Հայաստանը Հյուսիսային Կորեա չէ: Եւ նրանք, ովքեր Սերժ Սարգսյանին թյուրիմացության մեջ գցելով նրան համոզել են, թե երկիրը ծաղկում եւ զարգանում է, հաստատ ոչ իրենց ղեկավարին են լավություն արել, ոչ էլ ժողովրդին խաբել:

Մարդը շատ լավ գիտի, թե ինքը լավ է ապրում, թե վատ կամ երբ է լավ ապրել, երբ՝ վատ: Սերժ Սարգսյանի ելույթը կարդալուց կամ լսելուց հետո ակամա հիշում ես «Կարգին հաղորդման» մանրամատումներից մեկը, որտեղ հերոսը Հանրային հեռուստաալիքի լրատվական թողարկումը դիտելուց լաց է լինում եւ աղերսում, որ իրեն տանեն Հայաստան, իսկ երբ նրան ասում են, թե ինքը հենց Հայաստանում է, բացականչում է. «Ես հեռուստացույցի Հայաստանն եմ ուզում»:

Հիմա անցնենք թվերի լեզվին: ՀՆԱ-ն 2008-ի համեմատ նվազել է 1.1 անգամ: Համաձայնվեք՝ սա խայտառակություն է: Իսկ միթե ամոթ չէ, որ 2008-ի համեմատ աղքատների թիվը ոչ թե նվազել է, այլ աճել 1.08 անգամ:

Անդրադառնանք պետական պարտքին: Վերջին ութ տարիներին այն շեշտակի աճել է: Դժվար է հաջողություն համարել պետական պարտքի աճը 3.3 անգամ:

Իսկ ներդրումների մասին հիշատակումն արդեն ավելորդություն է: Կարելի է ասել, որ այսօր Հայաստանում ներդրում որպես այդպիսին գոյություն չունի: Մի՞թե խայտառակություն չէ, երբ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ ներդրումներն այս տարի կազմել են ընդամենը 44 մլրդ դրամ:

Անվերջ կարող են նորանոր թվեր ներկայացնել, բայց կարծում ենք այսքանը բավարար է: Միայն ավելացնենք, որ եթե տնտեսական վիճակը բարելավվեր եւ լիներ այնպիսին, ինչպես ներկայացրեց Սերժ Սարգսյանը, ապա 2008-ից մինչ օրս Հայաստանից մշտապես չէր հեռանա 0.3 մլն մարդ:

Գագիկ Մարտիրոսյան



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan