Երեքշաբթի, 17 Հունվարի 16:52
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Մարդուն չես կարող համոզել, որ իր կյանքը լավացել է

2016-11-29 18:47:41

 Դժվար է ասել, թե Սերժ Սարգսյանի վերջին ելույթի տնտեսական հատվածի հեղինակն իրականում ով էր, բայց որ այն ելույթի ամենաթույլ եւ խոցելի հատվածն էր, վկայում են արձագանքները, այդ թվում եւ ֆեյսբուքյան մեկնաբանությունները:

Դժվար է ասել, թե Սերժ Սարգսյանը տեղյակ է արդյո՞ տնտեսության իրական վիճակի եւ մարդկանց կենսամակարդակի մասին, բայց որ ՀՀ քաղաքացին այդ տեղեկությանը լավ է տիրապետում՝ փաստ է: Մարդուն թվերով չես կարող համոզել, թե իր կյանքը բարելավվել է, իսկ տնտեսությունը՝ զարգացել:

Կարելի է անգամ պնդել, թե վերջին տարիներին տնտեսությունն աճել է 1000 տոկոսով, բայց դրանից իրավիճակը չի փոխվի: Պարսկական ասացվածքն ասում է՝ հալվա-հալվա ասելով բերանը չի քաղցրանում: Ի վերջո ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին քաջատեղյակ է, թե ինչպես է ապրում այսօր, ինչպես է ապրել անցած տարի եւ ինչպես էր ապրում 2005-ին կամ 2006-ին:

Իսկ եթե խոսենք թվերիլեզվով, ապա ՀՆԱ-ն 2008-ին եղել է 11.7 մլրդ դոլար, իսկ 2015-ին՝ 10.5 մլրդ: Եւ այսքանից հետո ինչպես պնդենք, տնտեսությունն առաջընթաց է ապրել: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2008-ին կազմել է 3 հազար 606 դոլար, իսկ 2015-ին 3 հազար 515: Ստացվում է որ վերջին տարիներին, մենք լավագույն դեպքում դոփում ենք տեղում: Եւ եկեք չմոռանանք 14 տոկոսանոց անկումը, որից հետո ընտեսությունը հայտնվեց խայտառակ վիճակում:

Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում տնտեսությունը տարեցտարի առողջանում եւ զարգանում էր: 2000-ականներին, երբ Ռոբերտ Քոչարյանը կամ այլ պաշտոնյաներ հայտարարում էին, թե տնտեսությունը երկնիշ աճ է արձանագրում, իսկ ներդրումներն ավելանում են, որեւէ մեկը չէր հակադարձում: ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրը համոզված էր, որ երկիրը զարգանում է: Այլ հարց է, որ ՀՀերկրորդ նախագահին քննադատում էին նրա համար, որ ինչու զարգացումն ավելի արագ տեմպերով չի ընթանում:

Իսկ հիմա Հայաստանում ապրողը չի կարող նյարդային չարձագանքել տնտեսության աճի մասին հայտարարություններին: Եւս մի քանի համեմատություն: Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում աղքատության մակարդակը նվազում էր եւ 2008-ին ծայրահեղ աղքատները կազմում էին բնակչության 1.6 տոկոսը, իսկ այժմ, իսկ ավելի ճիշտ 2014-ին ծայրահեղ աղքատ էին ՀՀ քաղաքացիների 2.3 տոկոսը: Ցավոք, այս թիվը գնալով աճում է:

Պետական պարտքը 2008-ին ընդամենը 1.9 մլրդ դոլար էր, իսկ անցած տարվա տվյալներով՝ 5.1 մլրդ: Իսկ երբ մենք սկսենք սպասարկել այդ պարտքը,էլ ավելի պարզորոշ կդառնա առկա խայտառակ վիճակը: Եւս մի մտահոգիչ փաստ: 2008-ին պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն ընդամենը 16.4 տոկոս էր, իսկ այժմ այս թիվը հասել է 50 տոկոսի:

Եւս մի դիտարկում. Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում տնտեսական աճից, բարձր կենսամակարդակից ավելի քիչ էին խոսում, քան հիմա, երբ համատարած աղքատություն է եւ բիզնես դաշտն էլ հայտնվել է աննախադեպծանր վիճակում: վերջին հաշվով ՀՀ քաղաքացին ինչպես հավատա տնտեսական աճի մասին հայտարարություններին, երբ 2008-2015 թվականներին սոցիալական ծանր պայմաններից ելնելով երկրից հեռացել է մոտ 300 հազար մարդ:

Վահրամ Գեւորգյան 

 

 

 



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan