Հինգշաբթի, 19 Հունվարի 00:03
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Անխելքությունը պոզով ու պոչով չի լինում

2016-11-28 12:55:36

 Պաշտոնական Ռուսաստանը չի հասկանում Հայաստանի հանրային-քաղաքական շրջանակներում ՌԴ ԱԳՆ հատուկ կարգադրությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի՝ ռուսերենին ԱՊՀ տարածքում իրավական կարգավիճակ տալու վերաբերյալ հայտարարության շուրջ ծավալվող բուռն քննարկումները: «Այդ հայտարարության մեջ ոչ մի հեղափոխական բան չկա»,- «Armtimes.com» - ի հետ զրույցում նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան եւ հավելեց, որ Միտրաֆանովայի խոսքում չի նշվել պետական կարգավիճակի մասին եւ խոսքն ուղղակի վերաբերում է համամարդկային նորմերի պաշտպանությանը:

Երբ ասում ենք, որ հայ հանրային-քաղաքական միտքը զրոյական մակարդակի վրա է, շատերը նեղանում են: Իսկ մենք հերթական անգամ մեզ հիմար վիճակում դրեցինք, անհարկի առաջացնելով Ռուսաստանի բացասական վերաբերմունքին:

Ուշադրություն դարձրեք, որ Միտրոֆանովայի հայտարարությանն առաջինն արձագանքեց միայն Հայաստանը: Ավելին, կարծես թե, այլ երկիր այս հայտարարությանն ուշադրություն չի էլ դարձրել: Իսկ իրականությունն այն էր, որ Միտրոֆանովայի հայտարարությունն ուղղված էր այն երկրներին, որտեղ ռուսախոս կամ ռուս հոծ բնակչություն կա: Ռուսաստանի մտքով անգամ չի անցել, որ ռուսերենը Հայաստանում կարող է պետական լեզվի կամ նույնիսկ հատուկկարգավիճակ ստանալ: Դա մեր մտքով է միայն անցնում:

Ամենամեծ ցավը մեզ համար ոչ թե Միտրոֆանովայի հայտարարույունն էր, այլ այն արձագանքը, որ եղավ Հայաստանում: Սա վկայությունն է պետական մտածողության բացակայության: ցավոք, այն բացակայում է նաեւ ԱԳ նախարարությունում, որտեղ որեւէ մեկի մտքով չանցավ գոնե լրատվամիջոցներին խնդրեին չանդրադառնային այս հայտարարությանը, բացատրելով, թե ինչու:

Իսկ հիմա չբավարարվելով աղմուկ աղաղակով, լրատվամիջոցներից մեկը վերցրել եւ զանգահարել է ՌԴ ԱԳ նախարարություն, ավելի բորբոքելով ռուսաստանյան կողմի, մեղմ ասած, զարմանքը: 

Հայաստանում բացակայում է պետական մտածողությունը: Հայաստանցիները անկախությունից անգամ 25 տարի անց չեն հավատում, որ իրենք անկախ են, եւ ամենակարեւորը, մենք մեր մասին ավելի վատ ենք մտածում, քան օտարները: 

«Ճիշտն ասած, այդքան էլ հասկանալի չէ, թե ինչու է այդ հայտարարությունը նման բացասական ռեզոնանս առաջացրել (Հայաստանում – խմբ.): Խոսքը մարդու հիմնարար իրավունքների եւ նորմերի մասին է, որի տակ ստորագրել են աշխարհի շատ քաղաքակիրթ երկրներ: Այն է՝ մարդկանց տալ հնարավորություն` խոսել իրենց մայրենի լեզվով: Մենք բոլորս հավատարիմ ենք այդ կանոններին: Այստեղ ոչ մի հեղափոխական բան չկա: Խոսքը մարդու հիմնարար իրավունքների եւ միջազգային նորմերի մասին է», - ասել Զախարովան:

Իսկ մեզ ընդամենը մնում է ամաչել, որ համառորեն չենք հասունանում եւ համառորեն երազում ենք ռուսական ռուբլու շրջանառության, ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու եւ մեր զինվորներին Կամչատկա ծառայության ուղարկլելու մասին:

Այսպես էլ պետք է լինի մի երկրում, որտեղ իշխող կուսակցությունը բացառապես զբաղված է վերարտադրության հարցերի լուծմամբ:

Գագիկ Մարտիրոսյան



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan