Երեքշաբթի, 17 Հունվարի 16:56
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Ով կամ ինչն է թուլացնում Հայաստանը

2016-10-07 16:42:04

Քաղաքական մենաշնորհը թուլացնում, խոցելի է դարձնում մեր երկիրը: Սա աքսեոմ է եւ ապացուցման կարիք չունի: Ապացուցման կարիք չունի նաեւ այն, որ քաղաքական մենաշնորհը հանգեցնում է տնտեսական մենաշնորհների, որն էլ իր հերթին բերում է տնտեսության թուլացման, աղքատացման, արտագաղթի, ամենաթողության եւ անարդարության:

Եթե որեւէ մեկը կասկածում է, թե այդպես է, ապա կարող է տեսնել, թե ինչ եղավ քաղաքական մենաշնորհ ունեցող երկրների հետ: Սիրիա, Լիբիա, Հարավսլավիա, Իրաք, ԳԴՀ, ԽՍՀՄ: Եթե սա բավարար չէ, ապա կարող եք ուսումնասիրել եւ միմյանց հետ համեմատել քաղաքական մենաշնորհ ունեցող Կորեան, քաղաքական մենաշնորհ չունեցող Հարավային Կորեայի հետ:

Իհարկե, քաղաքական մենաշնորհի, տնտեսական մենաշնորհների կողմնակիցները կարող են բերել Չինաստանի օրինակը, բայց սա տեղին չի լինի, քանի որ Չինաստանը միայն տնտեսական ազատ գոտիներ ունեցող Շանհայը եւ մի քանի այլ քաղաքները չեն, այլ ամբողջ երկիրը, որտեղ տասնյակ միլիոնավոր սոված գյուղացիներ եւ քաղաքացիներ են ապրում:

Ցավալին այն է, որ Հայաստանում իշխող ուժը որեւէ հետեւություն չի անում եւ ամեն ինչ անում է Հայաստանում քաղաքական մենաշնորհը խորացնելու համար, հաշվի չառնելով վերոհիշյալ երկրների օրինակները: Ավելին, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հպարտորեն հայտարարում է, թե գյուղապետ ընտրված անկուսակցականները դիմում են գրել, որ համալրեն ՀՀԿ-ի շարքերը:

Եթե Շարմազանովը շատ միամիտ է եւ տեղեկատվության պակաս ունի, ապա մենք ոչ տեղեկատվության պակաս ունենք, ոչ էլ միամիտ ենք եւ գիտենք, որ անկուսակցական գյուղապետերին պարզապես շատ քնքուշ եղանակներով հասկացնում են, որ նրանք այլընտրանք չունեն: Եթե ՀՀԿ-ն չի խորշում այլ կուսակցության անդամներին ՀՀԿ-ական դարձնելու հարցում, ապա անկուսակցականներին կուսակցական դարձնելը թեթեւ զբաղմունք է: Եւ այս թեթեւ զբաղմունքն էլ կոտրում է մեր երկրի, մեր պետության մեջքը, իսկ Շարմազանովն այդ մասին հպարտորեն հայտարարում է:

Եւ հենց միայն Շարմազանովի հայտարարությունը վկայում է, գալիս է ապացուցելու, որ ՀՀԿ-ն վաղուց իրեն սպառել է եւ մեր երկրի զարգացման արգելակն է դարձել: Հայաստանը պետք է ազատվի քաղաքական մենաշնորհից: Առանց այս կարեւոր քայլի մեր կյանքը հաստատ դեպի լավը չի փոխվելու, իսկ դեպի վատը՝ հաստատ կփոխվի:

Բայց մենք համառորեն չենք ուզում ավելի վատ ապրել, մենք չենք ցանկանում, որ մեր երեխաները վատ ապրեն: Մենք ցանկանում ենք ապրել նորմալ, զարգացող երկրում եւ դրա համար պետք է ազատվենք քաղաքական մենաշնորհից: Առանց այս քայլի մյուս բոլոր խոսակցությունները ժամանակի վատնում են: Մենք Ղազախստանի կամ Ուզբեկստանի վերածվելու հայրենիք չունենք:

Գագիկ Մարտիրոսյան



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan