Երեքշաբթի, 17 Հունվարի 16:56
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Հետընտրական ճգնաժամին հաջորդեց մեկ այլ ճգնաժամ

2013-03-21 12:45:48

Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում մի շարք հասկանալի պատճառներով հետընտրական ճգնաժամ սկսվեց: Բայց երբ նույնիսկ պաշտոնական տվյալներով կես միլիոնից ավելի ձայն հավաքած Րաֆֆի Հովհաննիսյանը հանկարծ հացադուլ հայտարարեց, եւ հատկապես երբ Սերժ Սարգսյանը հանդիպեց “Էլիտ” լրատվամիջոցների “Էլիտ” ներկայացուցիչների հետ, Հայաստանում հետընտրական ճգնաժամին հաջորդեց մի նոր ճգնաժամ: Այս ճգնաժամը շատ ավելի խորքային եւ սուր է, քան հետընտրականը: Այս ճգնաժամից դուրս գալը չափազանց բարդ է լինելու:
Երբ իր հաղթանակը պաշտպանելու համար փողոց դուրս եկած մարդու աչքի առաջ ընտրություններում իրեն հաղթող ճանաչած մարդը հացադուլ է հայտարարում, ապա պայքարի ելած ՀՀ քաղաքացին չի կարող չընկճվել եւ չհուսահատվել: Ինչ անուն ուզում եք տվեք հացադուլին, բայց ժողովուրդը հասկանում է, որ հացադուլի դիմում են, երբ այլեւս իրավիճակի վրա ազդելու այլ միջոց ու եղանակ չեն ունենում: Համաձայնվեք, որ սա փոքր պատճառ չէ մի այլ ճգնաժամի մեջ հայտնվելու համար: Եւ այս նոր ճգնաժամը կարող էր եւ այսքան խորը չլինել, եթե չլիներ Սերժ Սարգսյանի խայտառակ հանդիպումը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Անկախ Հայաստանի պատմության մեջ դեռ նման դեպք չէր եղել, որ գործող նախագահը հանդիպի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, բայց նույն այդ լրատվամիջոցներն ասուլիսի օրը բառ անգամ չասեն այդ մասին: Հանդիպումը մանրամասնորեն գրաքննության ենթարկվելուց հետո եթեր հեռարձակվեց միայն մեկ օր անց: Եթե սա ճգնաժամի վկայություն չէ, ապա փորձեք այլ բացատրություն գտնել: Դեռ չենք խոսում այն մասին, որ հեռուստաընկերություններին արգելվել է հանդիպման ներկայանալ իրենց օպերատորներով:
Ամենահետաքրքիրն այն է, որ նախագահականը դեռ համապատասխան բացատրությունով եւ պարզաբանումով հանդես չի եկել: Եվ վերջին հաշվով ինչ պետք է ասեն: Ինչպես բացատրեն, թե ինչու են 24 ժամ մոնտաժել, ինչպես բացատրեն, թե ինչու օպերատորներին թույլ չեն տվել նկարահանել, ինչպես բացատրեն, թե ինչու են հրավիրվել հատկապես այս, եւ ոչ մյուս լրատվամիջոցները: Իրականում սա արդեն կարեւոր չէ: Կարեւորը նույնիսկ այն չէ, թե ինչ ցածր կարգի փախադարձ մեղադրանքներ են հնչում առավել շատ ձայն ստացած երկու թեկնածուների կողմից: Հիմա կարեւորն այս ճգնաժամից դուրս գալու ելքեր փնտրելն է:
Այն, որ իրավիճակն ավելի քան մտահոգիչ եւ տխուր է, փաստ է: Իրականություն է նաեւ այն, որ գործող իշխանությունները չեն գիտակցում, թե իրենց քայլերով Հայաստանն ու հայ ժողովրդին ինչ վիճակի մեջ են դրել: Ճգնաժամն այնքան խորն է, որ Սերժ Սարգսյանը սարսափում է անգամ կառավարությունում կոսմետիկ փոփոխություններ իրականացնել եւ գոնե փոփոխությունների պատրանք ստեղծելու համար Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անել:
Այս իրավիճակում մեր երկրի հետագա զարգացումը կախված է այն քաղաքական ուժերից, որոնք այնքան խոհեմություն ունեցան, որ չմասնակցեցին “նախագահական ընտրություն” կոչվող շոուին: Հիմա այս ուժերն արդեն պետք է իրենց քայլերով եւ գործողություններով փորձեն Հայաստանը դուրս բերել այս ծանրագույն իրավիճակից: Առաջին քայլը պետք է լինի մայրաքաղաքի ընտրությունները:
Կուսակցության վերածված ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն պետք է վճռական քայլեր անեն: Նույնիսկ ամենամակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ մայրաքաղաքում այսօր ամենաբարձրը հենց այս ուժերի վարկանիշն է: Ճիշտ եւ խելամիտ քայլերի դեպքում հնարավոր կլինի նաեւ նվազագույնի հասցնել ընտրակեղծիքները: Ընտրակեղծիքների դեմ պայքարին կարող են միանալ նաեւ մյուս առողջ ուժերը եւ այս դեպքում իշխանությունների համար գրեթե անհնար կլինի հերթական կեղծիքներն իրականացնելը:
Քաղաքապետի ընտրությունները վերջին հնարավորություններից մեկն է փոխել իրավիճակը եւ վերջապես Հայաստանը դուրս բերել ծանր ճգնաժամից: Վստահաբար կարելի է ասել, որ եթե առողջ ընտրությունները առաջիկա ընտրություններում հաջողության հասնեն, ապա շատ արագ կհետեւեն այլ քայլեր, որոնք կտրուկ կփոխեն իրավիճակը:

Գագիկ Մարտիրոսյան
 



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan