Հինգշաբթի, 19 Հունվարի 00:03
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Րաֆֆի Հովհաննիսյանի համար ապրիլի 9-ը եկավ մարտի 18-ին

2013-03-19 11:39:49

Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը անցավ այնպես, ինչպես պետք է անցներ: Անակնկալ հայտարարություններ չեղան: Հրավիրված, այսպես կոչված, էլիտ-լրագրողներից որեւէ մեկը չկանգնեց եւ չհայտարարեց, որ ընտրություններն անցել են սարսափելի կեղծիքներով, եւ որ արդյունքները չեն կարող ընդունելի լինել: Ավելին, որեւէ լրագրող իրեն թույլ չտվեց ասել, որ նման խայտառակ ընտրությունները Հայաստանն ավելի թույլ ու խոցելի են դարձնում:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա ավելի քան անկեղծ էր: Նա շատ պարզ ակնարկեց, որ Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանը եւ աշխատավարձի ֆանտաստիկ բարձրացում պահանջող մարդն իր համար նույն հարթությունում են գտնվում, եւ որ ինքը նրանց հետ քննարկելու ոչինչ չունի:
Այսպիսով, Սերժ Սարգսյանը մտադիր է ապրիլի 9-ին ձեռքը դնել Աստվածաշնչի վրա եւ երդվել: Անկեղծ ասած, այլ սպասում էլ չունեինք: Հիմա ամենահետաքրքիրն այն է, թե ինչ է լինելու մինչեւ ապրիլի 9-ը եւ ապրիլի 9-ից հետո: Բանն այն է, որ Ժառանգության հիմնադիրը հույս ուներ, որ հացադուլով կկանխի երդման արարողությունը եւ Սերժ Սարգսյանին կստիպի հրաժարվել նախագահի պաշտոնից: Հիմա, երբ արդեն ավելի քան պարզ է, որ գործող նախագահը նման մտադրություն չունի, հացադուլը շարունակելը որեւէ իմաստ չունի: Տրամաբանությունը հուշում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հիմա պետք է անի այն, ինչ պետք է աներ ապրիլի 9-ին կամ 10-ին: Իհարկե, խոսքը ինքնահրկիզման մասին չի գնում:
Հիմա արդեն կարեւոր չէ, թե ընտրություններից մի քանի օր անց Բաղրամյան 26-ում ինչ են պայմանավորվել կամ ինչ չեն պայմանավորվել Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Սերժ Սարգսյանը: Դա արդեն պատմաբանների ոլորտն է, հնարավոր է նաեւ` հոգեբանների:
Հայաստանում հիմա բոլորովին այլ իրավիճակ է, որից դուրս գալու մասին պետք է մտածենք: Մենք ունենք մի իշխանություն, որը մտադիր է գործել այնպես, ինչպես գործել է: Մենք ունենք Ազատության հրապարակում ժողովրդին զբաղեցնող, բայց գործողությունների որեւէ ծրագիր չունեցող մի խումբ, որը կառավարություն-կառավարություն է խաղում եւ “քաղաքացիական” հասարակություն ձեւավորում:
Ավելի քան ակնհայտ է, որ այսպես շարունակելու դեպքում մենք կունենանք խղճուկ Հայաստան, խղճուկ եւ հուսահատ բնակչությամբ: Այստեղ լուսավոր կետն այն է, որ հայաստանյան քաղաքական ներկապնակը վերոհիշյալ երկու գորշավուն գույներով չի սահմանափակվում: Բարեբախտաբար գտնվեցին քաղաքական ուժեր, այդ թվում ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն. ՀՅԴ-ն, որոնք այնքան խոհեմություն ունեցոն, որ ժամանակին ետ քայլ դրեցին եւ չմասնակցեցին այս խայտառակ ներկայացմանը: Հիմա արդեն նրանց հերթն է ոչ թե ետ քայլ անելու, այլ առաջ շարժվելու համար: Քաղաքական իրավիճակն էլ այնպիսին է, որ ցանկացած հստակ քայլը բերելու է անխուսափելի եւ դրական փոփոխության:

Հակոբ Ասատրյան
 



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan