Հինգշաբթի, 19 Հունվարի 00:03
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Անլուրջ խաղեր Ազատության հրապարակում

2013-03-17 23:57:20

Ազատության հրապարակում եւ նրա շուրջ իրավիճակը գնալով անլրջանում է: Անլրջության առաջին նշանները երեւացին, երբ հանրահավաքներից մեկում քվեարկության դրվեց Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու հարցը: Հարցն այն չէ, թե պետք էր դիմել ՍԴ, թե ոչ, այլ այն, որ հրապարակում հավաքվածներին սկսեցին կերակրել կեղծ ժողովրդավարությամբ, այլ կերպ ասած նրանով, ինչով վերջին տարիներին Բաղրամյան 26-ը փորձում էր կերակրել ՀՀ քաղաքացիներին:
Մի պահ եղավ, երբ թվաց, թե անլրջությունն իր տեղը զիջելու է լրջությանը, բայց երբ Ազատության հրապարակում, այսպես կոչված, քաղաքացիականները սկսեցին լուրջ դեմքով ստվերային կառավարություն ձեւավորել, ապա վերջնականապես պարզ դարձավ, որ այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Ազատության հրապարակում, իրականում քաղաքականության եւ ժողովրդի պայքարի հետ որեւէ կապ չունի: Անշուշտ, հրապարակում հավաքվածների ճնշող մեծամասնությունն այնտեղ է, քանի որ անկեղծորեն հավատում է Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց դա դեռ չի նշանակում, թե հրապարակում լուրջ գործընթացներ են տեղի ունենում:
Անշուշտ, Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է հացադուլ հայտարարել: Նա դրա իրավունքն ունի: Բայց երբ նա ասում է, թե Սերժ Սարգսյանը կերդվի միայն իր անշնչացած մարմնի վրայով, ապա արդեն իսկ անցնում է Ռուբիկոնը եւ բոլորովին այլ հարթույթան վրա է դնում այն ամենը ինչ սկսվեց փետրվարի 18-ից հետո:
Անկասկած, Րաֆֆի Հովհաննիսյանն իրավունք ունի իմանալ նաեւ ոստիկանապետի համարը: Ավելին սահմանադրական իրավունք ունի զանգահարելու ոստիկանապետին, եւ նույնիսկ կարող է նրան զորավար էլ, սպարապետ էլ անվանելու, բայց դրանից հետո չպետք է զարմանա, որ շատերը տեղի ունեցածին սկսեն այլ տեսանկյունից նայել:
Բնականաբար, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարող է Ազատության հրապարակի մոտ տեղադրված, այսպես կոչված, ՎԻՊ վրանում հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Բնականաբար, եթե այդ հանդիպումից հետո հրապարակ գնացող մարդկանց թիվը նվազի, ապա դրանից Րաֆֆի Հովհաննիսյանը չպետք է զարմանա:
Եւ վերջին հաշվով, ՎԻՊ վրանում տեղի ունեցած հանդիպումը, կեղծ ժողովրդավարական քվեարկությունը, զանգերը եւ հանդիպումները «զորավարի» հետ դեռ կարելի էր մի կերպ մարսել եւ անլրջության մասին չմտածել, բայց երբ Րաֆֆի Հովհաննիսյանը տեղի տվեց ոմանց ճնշումներին եւ հիմա Ազատության հրապարակում տուն-տունիկ կամ կառավարություն-կառավարություն են խաղում, արդեն անլրջության մասին չենք կարող չխոսել: Եվ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, թե այսպես կարող է հրապարակը վերահսկել գոնե մինչեւ մայիս, ապա սխալվում է: Մեր ժողովուրդը թեեւ բազմաչարչար եւ մի քիչ միամիտ է, բայց նաեւ խելացի, եւ իմաստուն է:
Իսկ ամենակարեւորն այն է, որ եթե չենք ցանկանում, որ այս անլրջությունը եւ քաղաքացիական-քաղաքացիական խաղերը մինչեւ վերջին մարդը չդատարկեն Հայաստանը, ապա պետք է քաղաքական այն ուժերը, որոնք դուրս են Բաղրամյան 26-ի ազդեցությունից, անցնեն ավելի կոնկրետ քայլերի, որոնք կօգնեն Հայաստանը դուրս բերել ավելի քան խայտառակ եւ վտանգավոր իրավիճակից: Խոսքն առաջին հերթին վերաբերվում է ՀԱԿ-ին եւ ԲՀԿ-ին, որոնց հեղինակությունն ու ազդեցությունը տեղի ունեցող իրադարձությունների համապատկերի վրա էլ ավելի է աճում:

Գագիկ Մարտիրոսյան



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan