Երեքշաբթի, 17 Հունվարի 16:56
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

ԵԺԿ-ն, ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, Ժառանգությունը եւ Հայաստանը վաղվա օրը

2013-03-15 16:36:10

Այ, այ, այ: Խայտառակություն: Քաղաքակիրթ եւ ժողովրդավարական Եվրոպայի կուսակցություններից մեկը` Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսը խիստ զարմացել է Րաֆֆի Հովհաննիսյանի նամակից: Իր զարմանքի մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում: Ուշագրավ է նաեւ այն, որ հարցազրույցից րոպեներ առաջ նա ջերմ զրույց է ունեցել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն, Րաֆֆի Հովհաննիսյանի Ժառանգությունը, եւ նույնիսկ ՕԵԿ-ը ԵԺԿ-ի անդամ են: Ահա այսպիսի ներկուսակցական անհարթություններ: Իսկ ԵԺԿ-ի նախագահին զարմացրել է այն, որ Րաֆֆին նեղսրտել է միայն նրանից, որ ինքը շնորհավորել է Սերժ Սարգսյանին:
«Ես շատ զարմացած եմ այս փաստից։ Ընտրություններից մի քանի շաբաթ առաջ ես մեկնեցի Երեւան եւ հանդիպեցի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Նա շատ քաղաքավարի էր, եւ ամեն բան կարգին էր։ Դիտորդների գնահատականները շատ հստակ էին՝ այս ընտրություններում իրական առաջընթաց կար։ Իհարկե, ոչ բոլոր բարեփոխումներն էին իրագործվել, բայց առաջընթացը հսկայական էր, եւ ես կարծում եմ ՝ճիշտ չի լինի ասել, թե այս ընտրությունները կեղծված էին։ Կարծում եմ՝ Հայաստանի նախագահը իսկապես եւ ճիշտ ձեւով ընտրվել է», - ասել է ԵԺԿ-ի նախագահը։
Մնում է ԵԺԿ-ի նախագահին մաղթենք, որ իր հայրենիքում եւ ԵՄ բոլոր անդամ երկրներում նման մակարդակի խայտառակ ընտրություններ տեղի ունենան, եւ նա իրեն կատարյալ երջանիկ զգա: Իսկ եթե ավելի լուրջ, ապա Վիլֆրիդ Մարտենսը հերթական անգամ ցույց տվեց, թե իրականում Եվրոպան ինչ Հայաստան է ցանկանում տեսնել:
Տարիներ առաջ Երեւանում էր Գերմանիայի խորհրդարանի պատգամավորներից մեկը: Սեմինարի ընդմիջմանը, մասնավոր զրույցում նա անկեղծացավ եւ ասաց, որ նրանք, ովքեր այսօր իշխում են Եվրոպայում, ցանկանում են Հարավային Կովկասի երկրները տեսնել որպես բուֆերային գոտի Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ: Նա ընդգծեց, որ ժամանակակից Եվրոպան չի ցանկանում, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը լինեն ժողովրդավարական եւ առողջ տնտեսությւոն ունեցող երկրներ: «Եվրոպան ցանկանում է, որ Հարավային Կովկասում պատերազմ չլինի, որ փախստականներ չլինեն, բայց ցանկանում է, որ դուք լինեք թույլ զարգացած բանանային երկրներ»,- ասաց նա եւ շեշտեց, թե դա չի նշանակում, որ դուք դատապարտված եք լինել աղքատ եւ ոչ ժողովրդավարական: Գերմանացի պատգամավորն ասաց, որ ինքը տեսնում է այն ներուժը, որ ունի հայ ազգը եւ ակնարկեց, որ ճիշտ քայլերի դեպքում տարիներ անց Հայաստանը կարող է թակել Եվրոպայի դուռը եւ խոսել հավասարը հավասարի հետ:
Հիմա լսելով ԵԺԿ նախագահին, կրկին անգամ համոզվեցի, թե ինչ է իրականում ուզում Եվրոպան Հայաստանից: Այստեղ արդեն եկել է մեր հերթը: Մենք մեր քայլերով պետք է եվրոպացիներին վերջապես բացատրենք, որ մենք տարբերվում ենք Ռուանդայից, Ուգանդայից կամ Մալիից:
Ժառանգությունն էլ այլեւս ոչ թե նամակ պետք է գրի, այլ կապերը խզի այն կուսակցության հետ, որի նախագահը պարզապես ծաղրում է հայ ժողովրդին եւ աջակցում հակաժողովրդավարական իշխանություններին: Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին, ապա նրանք չեն էլ թաքցնում, թե ինչ Հայաստանի մասին են երազում, այնպես որ, նրանք ԵԺԿ-ից հեռանալու մասին կարող են եւ չմտածել:
Չենք կարող չհիշել այն երանելի օրերը, երբ ՀՀԿ-ականները երջանկացել էին ոչ այնքան նրանից, որ իրենք ԵԺԿ անդամ են, այլ որ այդ կուսակցությանը չի անդամակցում ԲՀԿ-ն: Հիմա մենք արդեն տեսանք, թե ինչ կուսակցության անդամ են դարձել ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ Ժառանգությունը:

Գագիկ Մարտիրոսյան



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan