Հինգշաբթի, 19 Հունվարի 00:03
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

ՀՀԿ-ն նոկաուտից դուրս չի եկել

2013-03-14 16:40:09

BBC-ին տված հարցազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն անկեղծացել եւ ասել է, թե հաղթանակն անակնկալ էր: Սերժ Սարգսյանի համար եւս տեղի ունեցածն անակնկալ էր: Եղավ մի պահ, երբ Սերժ Սարգսյանին նրա երիտխորհրդականները համոզեցին, որ երբ չեն առաջադրվել Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ-ի թեկնածուի հաղթանակը դժվարություն չի ներկայացնի: 
Երիտխորհրդականները եւ Սերժ Սարգսյանն այնքան են կտրված իրականությունից եւ ժողովրդից, որ չհասկացան, որ նույնիսկ անմրցակցային ընտրությունների դեպքում ժողովուրդը իշխանության թեկնածուի օգտին չի քվեարկի: Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայներն էլ վկայում են հենց այս մասին:
Անշուշտ, փետրվարի 18-ին տեղի ունեցածը ծանրագույն հարված էր Բաղրամյան 26-ի համար: Հարվածն այնքան ծանր էր, որ մինչեւ հիմա դեռ ուշքի չեն եկել եւ մինչեւ քաղաքապետի ընտրություններ հաստատ ուշքի չեն գա:
Այսպիսով, Հայաստանում արդեն իսկ սկսվել են փոփոխությունները եւ այստեղ հսկայական անելիք ունեն ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ժառանգությունը, այլեւ նախագահական ընտրություններին չմասնակցած ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն: Ընդամենը մի քանի ճիշտ եւ հավասարակշիռ քայլ եւ քաղաքապետի կամ մայրաքաղաքի ավագանու ընտրություններում հաղթանակն անխուսափելի կդառնա:
Արդեն իսկ քաղաքական ուժերը սկսել են նախապատրաստվել քաղաքապետի ընտրություններին, արդեն իսկ ակնհայտ է, որ ընդդիմադիր ուժերը միասնական ցուցակով չեն մասնակցի ընտրություններին:
Առաջին հայացքից թվում է, թե շատ վատ է, որ ընդդիմադիր չորս ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, Ժառանգությունը եւ ԲՀԿ-ն չկարողացան միասնական ցուցակ ձեւավորել, բայց այդպես է միայն առաջին հայացքից: Իրականում քաղաքական առկա իրավիճակում եւ առկա իրողությունները հաշվի առնելով ամենաճիշտ լուծումը կլինի առանձին ցուցակներով հանդես գալը: Բանն այն է, որ իշխանություններն այս կամ այն քաղաքական թիմում դեռ բավականաչափ ականներ ունեն եւ նրանց միջոցով ամենակարեւոր եւ պատասխանատու պահին կարող են դաշինքը փլուզել: Հիմա պատկերացրեք, թե ինչ հիմար վիճակում կհայտնվեր ընդդիմությունը ընտրություններից մի քանի շաբաթ առաջ: Այսպիսով, առանձին ցուցակներով, բայց միասնաբար գործելու դեպքում ՀՀԿ-ն, այլ կերպ ասած իշխանությունները, հայտնվելու են ծանրագույն իրավիճակում:
Եւ այս իրավիճակում պետք է հասկանալ, թե ինչ է ուզում անել ՀՀԿ-ն քաղաքապետի ընտրություններում: Այստեղ երկար մտածելու կարիք չկա : Պարզից էլ պարզ է, որ ՀՀԿ-ն փորձելու է անել այն, ինչ արեցին խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում: Այստեղ արդեն իրենց վճռական խոսքը պետք է ասեն Բաղրամյան 26-ի վերահսկողությունից դուրս գտնվող ուժերը: Եթե գործեն միասնաբար, եթե չպայքարեն միմյանց դեմ, եթե ցեխ չշպրտեն միմյանց դեմ, փորձելով հանրությանն ապացուցել, թե ով է ավելի լավը եւ ավելի ընդդիմադիր, ապա ՀՀԿ-ի հաջողության հասնելու հնարավորությունը կմոտենա զրոյին:
Պատահական չէ, որ այս իրավիճակում իշխանություններին մտահոգում է ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի աճող վարկանիշը: Թվում էր, թե նախագահական ընտրություններին չմասնակցելով վերոհիշյալ ուժերը կկորցնեն իրենց հեղինակությունը, սակայն իրականությունը բոլորովին այլ է: Գագիկ Ծառուկյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախկինի նման անչափ բարձր վարկանիշ ունեն: Ընդ որում, Գագիկ Ծառուկյանի վարկանիշը շարունակում է աճել: Նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ի որդեգրած դիրքորոշումը եւ իրականացվող քայլերը եւս նպաստում են կուսակցության հեղինակության աճին:
ՀԱԿ-ի վարկանիշը եւս անկում չապրեց: Ավելին, ՀԱԿ-ը մեծ կուսակցության վերածելու նախաձեռնությունը սպասվածից ավելի դրական արձագանքի արժանացավ: Կասկած չկա, որ մինչեւ մայիսին կայանալիք ընտրությունները ՀԱԿ-ի վարկանիշը ավելի կբարձրանա: Հանրության աչքից չվրիպեց նաեւ այն, որ չնայած առկա որոշ տարաձայնություններին ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հեղինակավոր ներկայացուցիչներն այցելեցին հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանին:
Այսպիսով, նախագահական ընտրություններում կես միլիոն հավաքած Րաֆֆի Հովհաննիսյանը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն ավելի քան մեծ հնարավորություն ունեն մայրաքաղաքն ազատագրել այս իշխանություններից: Իհարկե, հաղթանակը հեշտությամբ չի տրվելու, ՀՀԿ-ն էլ աշխարհաքաղաքական մտածողություն ձեռք չի բերելու, որ հրաժարվի ընտրակեղծիքների մեխանիզմից, այսուհանդերձ, գործընթացները տանում են նրան, որ արդեն իսկ սկսված փոփոխությունները մայիսին տալու են իրենց արդյունքները:

Հակոբ Ասատրյան



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan